Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ...

 

01.12.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 63-66-րդ կետերով.

 

«63. փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման քննություն ընդունելու համար բազային տուրքի
15-ապատիկի չափով
64. փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման վկայական տալու համար բազային տուրքի
5-ապատիկի չափով
65. «C», «D», «CE», «DE», «C1E» և «D1E» կարգ ունեցող վարորդների մասնագիտական որակավորման քննություն ընդունելու համար բազային տուրքի
15-ապատիկի չափով
66. «C», «D», «CE», «DE», «C1E» և «D1E» կարգ ունեցող վարորդների մասնագիտական որակավորման վկայական տալու համար բազային տուրքի
5-ապատիկի չափով»:

 

i

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ և 19-րդ կետերով.

 

«18) փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով   
19) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. նոյեմբերի 20
Երևան
ՀՕ-348-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 նոյեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 25.10.2023
N ՀՕ-348-Ն օրենք