Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2024 թվականի N 677-Ն

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերը և 43-րդ հոդվածի 2-րդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի, պահեստավորման կամ տեղափոխման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի, պահեստավորման կամ տեղափոխման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կարգով լիցենզավորող մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. մայիսի 10

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2024 թվականի մայիսի 8-ի

N 677-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի, պահեստավորման կամ տեղափոխման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Լիցենզիա տալու համար օրենքով սահմանված կարգով ստուգվում է պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների պահեստավորման կամ տեղափոխման աշխատանքների կատարմամբ զբաղվող աշխատողների մասնագիտական որակավորումը:

3. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրով, պահեստավորմամբ կամ տեղափոխմամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

4. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով: Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

 

2. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

5. Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով պարտադիր պետք է ունենա`

1) բնապահպանական, անվտանգության տեխնիկային, հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և պայմաններին համապատասխան կահավորված պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների պահման պահեստներ.

2) օրինական հիմքերով հայտատուի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման տակ գտնվող փոխադրամիջոցներ` պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները տեղափոխելու համար.

3) պահեստավորման կամ տեղափոխման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ:

6. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ (N 1 ձևը կցվում է)` նշելով`

ա. իրավաբանական անձը`

իրավաբանական անձի անվանումը,

գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

պետական գրանցման համարը.

բ. անհատ ձեռնարկատերը`

անունը, ազգանունը,

բնակության և գործունեության իրականացման վայրերը,

պետական հաշվառման համարը.

գ. լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

2) տեղեկություններ օրինական հիմքերով հայտատուի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման տակ գտնվող պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների պահման պահեստների մասին (N 2 ձևը կցվում է).

3) տեղեկություններ պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցների մասին (N 3 ձևը կցվում է).

4) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի վերաբերյալ սեփականության կամ վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

5) տեղեկություններ պահեստավորման կամ տեղափոխման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին (N 4 ձևը կցվում է).

6) պահեստավորման կամ տեղափոխման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորման ստուգումն անցնելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենը:

7. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Լիցենզիաները ստանալու համար` օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

8. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ դրանցում նշված տեղեկությունները խեղաթյուրված են.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

5) լիցենզիայի տրամադրումը հակասում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին:

9. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` օրենքով սահմանված կարգով:

 

4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի, պահեստավորման կամ տեղափոխման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր տարվա համար լիցենզավորող մարմին ներկայացնում են հաշվետվություն մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը` առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (N 5 ձևը կցվում է):

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար

 

Պարոն/տիկին _________________________________________________________

(հայտատուի անվանումը (անունը, ազգանունը)

______________________________________________________________________

                   (գտնվելու վայրը, բնակության վայրը)

______________________________________________________________________

                            (հեռախոսահամարը)

______________________________________________________________________

         (պետական գրանցման համարը կամ պետական հաշվառման համարը)

 

ՀԱՅՏ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տալ լիցենզիա ______________________________________________

(գործունեության տեսակի անվանումը)

 

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1. _______________________________________________________________ 2. _______________________________________________________________ 3. _______________________________________________________________ 4. _______________________________________________________________ 5. _______________________________________________________________

 

Հայտատու _____________________ ______________________________

               (ստորագրությունը)     (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

______ ___________ 20 թ.

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

.____________________________________________________________________.

|NN |Պահեստի     |Պահեստի      |Պահեստի      |Պահեստի      |Ծանոթա-  |

|ը/կ|անվանումը   |տարողությունը|գործողության |գտնվելու     |գրություն|

|   |և  տեսակը   |             |ժամկետը      |վայրը        |         |

|___|____________|_____________|_____________|_____________|_________|

| 1 |       2    |      3      |      4      |     5       |    6    |

|___|____________|_____________|_____________|_____________|_________|

|   |            |             |             |             |         |

.____________________________________________________________________.

 

Հայտատու _____________________ ______________________________

               (ստորագրությունը)     (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

.______________________________________________________.

|NN |Փոխադրամիջոցի      |Փոխադրամիջոցի |Ծանոթագրություն|

|ը/կ|անվանումը և  տեսակը|տարողությունը |               |

|___|___________________|______________|_______________|

| 1 |         2         |       3      |       4       |

|___|___________________|______________|_______________|

.______________________________________________________.

 

Հայտատու _____________________ ______________________________

               (ստորագրությունը)     (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Ձև N 4

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

.____________________________________________________________________.

|NN |Անունը,     |Զբաղեցրած    |Կրթությունը, |Տվյալ        |Ծանոթա-  |

|ը/կ|ազգանունը   |պաշտոնը      |մասնագիտու-  |բնագավառում  |գրություն|

|   |            |             |թյունը       |աշխատանքի    |         |

|   |            |             |             |ստաժը        |         |

|___|____________|_____________|_____________|_____________|_________|

| 1 |       2    |      3      |      4      |     5       |    6    |

|___|____________|_____________|_____________|_____________|_________|

.____________________________________________________________________.

 

Հայտատու _____________________ ______________________________

               (ստորագրությունը)     (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Ձև N 5

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|Տեղեկություններ լիցենզիա ստացած     |փաստաթղթի հերթական համարը ______|

|իրավաբանական անձանց և  անհատ        |________________________________|

|ձեռնարկատերերի մասին                |(լրացվում է լիցենզավորող մարմնի |

|                                    |կողմից)                         |

|____________________________________|________________________________|

|Իրավաբանական անձի անվանումը         |________________________________|

|____________________________________|________________________________|

|Անհատ ձեռնարկատիրոջ անունը,         |                                |

|ազգանունը                           |                                |

|____________________________________|________________________________|

|Պետական գրանցման (հաշվառման) համարը |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|____________________________________|___________|___________|________|

|Հաշվետվությունը ներկայացնելու       |   |   |   |   |   |   |   |    |

|ամսաթիվը                            |   |   |   |   |   |   |   |    |

|____________________________________|_______________|________________|

|1. Տեղեկություններ կատարվող         |Հաշվետու տարում|Ծանոթագրություն |

|աշխատանքների, պահեստների և          |01.01.202 թ.   |                |

|փոխադրամիջոցների մասին              |31.12.202 թ.   |                |

|____________________________________|_______________|________________|

|1) պայթուցիկ նյութերի առևտուր,      |               |                |

|պահեստավորում կամ տեղափոխում        |               |                |

|____________________________________|_______________|________________|

|2) պայթեցման սարքավորումների        |               |                |

|առևտուր,  պահեստավորում կամ         |               |                |

|տեղափոխում                          |               |                |

|____________________________________|_______________|________________|

|3) պահեստներ` պայթուցիկ նյութերը և  |               |                |

|պայթեցման սարքավորումները պահելու   |               |                |

|համար                               |               |                |

|____________________________________|_______________|________________|

|4) փոխադրամիջոցներ` պայթուցիկ       |               |                |

|նյութերը և  պայթեցման               |               |                |

|սարքավորումները տեղափոխելու համար   |               |                |

|____________________________________|_______________|________________|

|2. Տեղեկություններ պայթուցիկ        |               |                |

|նյութերի և  պայթեցման               |               |                |

|սարքավորումների պահեստավորմամբ      |               |                |

|զբաղվող մասնագետների մասին          |               |                |

|____________________________________|_______________|________________|

|3. Տեղեկություններ պայթուցիկ        |               |                |

|նյութերի և  պայթեցման               |               |                |

|սարքավորումների տեղափոխմամբ զբաղվող |               |                |

|մասնագետների մասին                  |               |                |

._____________________________________________________________________.

 

Տնօրեն  _________________ ____________________________________

             (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2024 թվականի մայիսի 8-ի

N 677-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍԵՐԻԱ Ա N 000

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

 

Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

------------------------------------------

______________________________________________________________________

 

Գտնվելու կամ բնակության վայրը

------------------------------------------

______________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ____________________________________

________________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ

 

Նախարար _________________ ____________________________________

             (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

 

Տրված է _____ _____________ 202 թ.

 

Կ.Տ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 մայիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2024
N 677-Ն
Որոշում