Սեղմել Esc փակելու համար:
1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԿԻՆՈԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍՏԵՂԾՄ ...

 

 

020.0231.020500

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԿԻՆՈԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 2 մայիսի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Ռ. Շառոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1997 թվականի մարտի 27-ին Մոսկվայում ստորագրված` Եվրասիական կինոակադեմիայի ստեղծման մասին հիմնադիր պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շառոյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով հիմնադիր պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Սույն պայմանագիրն ստորագրվել է 1997 թվականի մարտի 27-ին Մոսկվայում` ժամանակակից բազմազգ կինոմշակույթի զարգացման, ազգային կինեմատոգրաֆիաների ավանդույթների պահպանման և զարգացման նպատակով:

Պայմանագրի համաձայն Կողմերը պայմանավորվում են ստեղծել Եվրասիական կինոակադեմիա, որը հանդիսանում է Կողմերի միջկառավարական, ոչ առևտրային կազմակերպություն:

Կինոակադեմիայի գործունեությունը կարգավորվում է կինոակադեմիայի ստեղծման մասին պայմանագրով և կինոակադեմիայի կանոնադրությամբ, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է իրականացնել ամենամյա մուծումներ, որոնք կատարվում են ֆինանսական կամ այլ ռեսուրսների տրամադրման ձևով:

Կողմերի ամենամյա բաժնային մուծումների չափը, դրանց մուծման կարգը և ժամկետները հաստատվում են Անկախ պետությունների համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից:

Սույն պայմանագիրը բաց է նրա նպատակները և խնդիրները կիսող այլ պետությունների միանալու համար:

Կինոակադեմիայի կազմից Կողմերի դուրս գալու կարգն ու պայմանները սահմանվում են կինոակադեմիայի կանոնադրությամբ:

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: Հայաստանի Հանրապետության կողմից արված վերապահման համաձայն Հայաստանի համար այն ուժի մեջ կմտնի պայմանագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1997 թվականի մարտի 27-ին Մոսկվայում ստորագրված` Եվրասիական կինոակադեմիայի ստեղծման մասին հիմնադիր պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

2 մայիսի 2000 թ.

ՍԴՈ-231

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.05.2000
N ՍԴՈ-231
Որոշում