Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2019 թվականի N 809-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 878-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 7-րդ կետը`

i

ա. «ծրագիրը» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերի)» բառերով, իսկ «չափանիշները» բառից հետո` «, աշխատանքների գնահատման արդյունքների ամփոփման ժամկետները» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերում փորձագետի կողմից իրականացվող աշխատանքների ծրագիրը հաստատում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության նախագահի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերի ղեկավարները: Հայաստանի Հանրապետության նախագահի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերի ղեկավարներն իրականացնում են նաև սույն կարգով սահմանված գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները: Գլխավոր քարտուղար չունեցող պետական մարմիններում այդ մարմնի ղեկավարն իրականացնում է սույն կարգով սահմանված գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները:».

2) 9-րդ կետում`

i

ա. «հայտարարություն» բառից հետո լրացնել «, իսկ դրա անհնարինության դեպքում տվյալ մարմնի վերադաս մարմնի պաշտոնական կայքում» բառերով,

բ. առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայտարարությունը հրապարակվում է աշխատանքների ծրագիրը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»,

գ. 6-րդ ենթակետում «յոթերորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին ենթակետով.

«8.1) սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակը.».

3) 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.

i

«9.1. Քաղաքացին դիմումը` համաձայն N 2 ձևի, և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ համապատասխան մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով: Եթե քաղաքացին դիմումը և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, ապա անմիջապես ստանում է համապատասխան հավաստում փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ, իսկ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելու դեպքում համապատասխան հավաստումն ստանում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:».

4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«10. Փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը կատարում է ընտրություն և առաջարկում է կնքել պայմանագիր: Ընտրություն կատարելու եղանակը (դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց, խմբային քննարկում և այլն) որոշում է համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը: Եթե հավակնորդը պայմանագիր կնքելու առաջարկությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի կնքում կամ հրաժարվում է կնքել պայմանագիր, ապա գլխավոր քարտուղարը մեկ աշխատանքային օրվա ընթացքում նման առաջարկությամբ դիմում է փորձագետ ներգրավելու համար դիմած այլ հավակնորդների:».

i

5) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

«10.1. Եթե փորձագետ ներգրավելու համար հրապարակված հայտարարության պահանջները բավարարող հավակնորդի կողմից դիմում չի ներկայացվել, կամ դիմում ներկայացրած հավակնորդը չի բավարարում տվյալ հրապարակած հայտարարության պահանջները կամ փորձագետ չի ընտրվում, ապա համապատասխան մարմինը սույն կարգի 9-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը դրա մասին տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական կայքում, իսկ դրա անհնարինության դեպքում` իր վերադաս մարմնի պաշտոնական կայքում և հրապարակում է նոր հայտարարություն: Եթե երեք անգամ անընդմեջ հրապարակված հայտարարության պահանջները բավարարող հավակնորդի կողմից դիմում չի ներկայացվել, կամ դիմում ներկայացրած հավակնորդը չի բավարարում տվյալ հրապարակած հայտարարության պահանջները կամ երեք անգամ անընդմեջ փորձագետ չի ընտրվում, ապա համապատասխան մարմինն իր պաշտոնական կայքում, իսկ դրա անհնարինության դեպքում` իր վերադաս մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է նոր հայտարարություն` վերջին հայտարարության հրապարակումից մեկ ամիս հետո:».

6) 11-րդ կետը`

i

ա. «կայքում» բառից հետո լրացնել «, իսկ դրա անհնարինության դեպքում տվյալ մարմնի վերադաս մարմնի պաշտոնական կայքում» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Այն հավակնորդը, որը չի ընտրվել փորձագետ, կարող է դիմել համապատասխան պետական մարմին` ստանալու գրավոր տեղեկատվություն իր չընտրվելու վերաբերյալ:».

7) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«12. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում ընտրություն կատարելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձագետ ներգրավելու նպատակով փորձագետի և համապատասխան պետական մարմնի միջև կնքվում է պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` համաձայն N 1 ձևի:».

i

8) 14-րդ կետում «չափը սահմանվում է» բառերը փոխարինել «չափը և պայմանները սահմանվում են» բառերով.

i

9) 15-րդ կետը «կայքում» բառից հետո լրացնել «, իսկ դրա անհնարինության դեպքում` տվյալ մարմնի վերադաս մարմնի պաշտոնական կայքում» բառերով.

10) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«17. Փորձագետ ներգրավելու դեպքում քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում փորձագետի հետ պայմանագիր կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են փորձագետի կողմից իրականացվող աշխատանքային ծրագիրը, պայմանագրի պատճենը: Աշխատանքի գնահատման արդյունքները քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրվում են արդյունքներն ամփոփելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Մինչև օրենքով նախատեսված տեղեկատվական հարթակի գործարկումը համապատասխան մարմինները փորձագետի հետ պայմանագիր կնքելուց հետո, սույն կետով նախատեսված ժամկետում, տեղեկատվական հարթակում տեղադրվող փաստաթղթերն ուղարկում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ:».

i

11) N 1 ձևի 4.2-րդ կետը «հավելավճարներ» բառից հետո լրացնել «պարգևատրումներ» բառով.

12) N 1 ձևի 7.2-րդ կետում «անպատշաճ» բառը փոխարինել «ոչ պատշաճ» բառով.

i

13) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 2 ձևով.

 

i

«Ձև N 2

________________________________________

                                  (համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի

                                  պաշտոնը, անունը, ազգանունը)

 

քաղաքացի -----------------------------------------ից

(անունը, ազգանունը)

 

---------------------------------- հեռախոսահամարը

 

------------------------------------ էլեկտրոնային հասցեն

 

ԴԻՄՈՒՄ

 

Ծանոթանալով հայտարարությանը` ներկայացնում եմ որպես փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`

1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ________________________________________էջ.

 

2. Դիպլոմի (դիպլոմների) ___________________________________________էջ.

 

3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի _______________էջ.

 

4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) ______________________էջ.

 

5. Այլ ____________________________________________________________էջ:

 

Առդիր ----- էջ:

 

-----------------------------------------------

                                  (ստորագրությունը, անունը, ազգանունը)

                                 -----------------------------------------

                                       (դիմումը ներկայացնելու ամսաթիվը)

 

Նախազգուշացված եմ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ 11-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 3

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.2019
N 809-Ն
Որոշում