Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2019 թվականի N 232-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերը և դրանց ներկայացման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 103-Ն որոշման`

i

1) 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

2) 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2004 թվականի ապրիլի 2-ի N 1-05/7-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հրահանգի համաձայն» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 749-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ձևով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի

    պարտականությունները կատարող`           Ս. Աղինյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի հունիսի 26-ի

N 232-Ն որոշման

 

«Հավելված N 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2005 թվականի հուլիսի 26-ի

N 103-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձի (այսուհետ` լիցենզավորված անձ) կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) ֆինանսական հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություններ) ներկայացման ընթացակարգը:

2. Լիցենզավորված անձը հաշվետվությունները հանձնաժողով է ներկայացնում առձեռն, փոստային կամ էլեկտրոնային եղանակով` հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

3. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացվում են փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգի (Mulberry) կամ հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի (www.psrc.am) առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով: Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով հաշվետվությունների և այլ տեղեկատվության ներկայացման կարգը սահմանվում է հանձնաժողովի որոշմամբ:

4. Առձեռն եղանակով ներկայացման դեպքում հաշվետվությունների ներկայացման օր է համարվում հանձնաժողովում հաշվետվությունների և ուղեկցող գրության փաստացի մուտքագրման օրը, փոստային եղանակով ներկայացման դեպքում` հաշվետվությունների և ուղեկցող գրության փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը, իսկ փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) ներկայացման դեպքում` հաշվետվությունների և ուղեկցող գրության էլեկտրոնային առաքման օրը:

5. Փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) հաշվետվությունները ներկայացվում են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով` էլեկտրոնային ստորագրությամբ, հաշվետվություններում գրանցումները կատարվում են Յունիկոդ (Unicod) ձևաչափով, իսկ այլ տվյալներ ներկայացնելու համար կիրառելի են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel), Մայքրոսոֆթ Վորդ (Microsoft Word) և Փի Դի Էֆ (PDF) ձևաչափերը:

6. Առձեռն կամ փոստային եղանակով ներկայացման դեպքում, բացառությամբ մինչև 30ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ` լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածում) լիցենզիա ունեցող լիցենզավորված անձանց, հաշվետվությունները Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով հանձնաժողով են ներկայացվում նաև [email protected] էլեկտրոնային հասցեին:

7. Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում սահմանված ձևերին անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում լիցենզավորված անձը հանձնաժողովի կողմից տեղեկացվում է այդ մասին և օրենքով սահմանված կարգով իրազեկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված հաշվետվություններ կամ հաշվետվություններին առնչվող լրացուցիչ պարզաբանումներ:

8. Հաշվետվությունների կազմման համար անհրաժեշտ սկզբնական հաշվառման փաստաթղթերում անորոշությունների, անճշտությունների և այլ վիճահարույց տվյալների առկայության, կամ տարբեր պատճառներով այդ փաստաթղթերի վավերացված չլինելու դեպքում լիցենզավորված անձը սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող ցուցանիշների հիման վրա լրացնում և հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում հաշվետվությունները ներկայացնում է հանձնաժողով, իսկ հետագայում նոր հիմնավոր փաստերի առկայության կամ սկզբնական հաշվառման փաստաթղթերում փոփոխությունների կատարման դեպքում հաշվետվություններում կատարում է փոփոխություններ և հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված հաշվետվություններ:

9. Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում լիցենզավորված անձի կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ևս վերջինս կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվություններ: Սույն կարգի կիրառության իմաստով` հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված մեկից ավելի հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշգրտված հաշվետվություններ:»:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
26.06.2019
N 232-Ն
Որոշում