Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

1 հուլիսի 2019 թվականի N 432-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 298-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը, 75-րդ և 96-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 298-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) հրամանով հաստատված հավելվածում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևը լրացնել 35-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ`

 

._____________________________________________________________________.

«|          35. Գործունեության տեսակը (կոդ)                      |Տեսա-|

|_______________________________________________________________|կարար|

|բաժին     |    հատված    |    խումբ    |    դաս    |    ենթադաս|կշիռը|

|          |              |             |           |           |(%)  |

|__________|______________|_____________|___________|___________|_____|

|__________|______________|_____________|___________|___________|_____|

._____________________________________________________________________.

«,

2) հրամանով հաստատված հավելվածում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևի լրացման կարգում`

i

ա. 8-րդ կետում «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող հարկային տեսչություն» բառերը փոխարինել «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող ստորաբաժանում» բառերով,

i

բ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Ընդ որում, միասնական հաշվարկի 7-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` վերադարձի հարկային հաշիվներում) արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների մասով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը:»,

i

գ. 14-րդ կետի 1-ին ենթակետում «11-րդ և 12-րդ կետերում» բառերը փոխարինել «7-րդ և 9-րդ կետերում» բառերով,

i

դ. 16-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ` «ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան արտացոլվում է այդ ապրանքների մատակարարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի միասնական հաշվարկում, անկախ արտահանման հարկային հայտարարագրի ներկայացման օրվանից:»,

ե. 21-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1) լրացվում են «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված այն ապրանքների, բացառությամբ` Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերի, մաքսային արժեքն ու ԱԱՀ-ի գումարը, որոնց ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկված է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում»,

զ. 21-րդ կետը լրացնել 4-6-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ`

«4) լրացվում են «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների համար ճշտված մաքսային հայտարարագրում արտացոլված մաքսային արժեքը և դրան համապատասխան հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (անկախ ներմուծման ճշտված մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից), եթե ճշտված մաքսային հայտարարագրի ներկայացման արդյունքում առաջանում է լրացուցիչ վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար (տվյալ ներմուծումները ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար նախկինում ներկայացված միասնական հաշվարկը ենթակա է ճշտման),

5) լրացվում են ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված ներմուծման ճշտված հարկային հայտարարագրում արտացոլված հարկման բազան և դրան համապատասխան հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, եթե ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման արդյունքում առաջանում է լրացուցիչ վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար, անկախ ներմուծման ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման ամսաթվից (ներմուծումները ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար նախկինում ներկայացված միասնական հաշվարկը ենթակա է ճշտման),

6) այն բոլոր դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ներկայացվող` ապրանքների ներմուծման (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) ճշտված մաքսային (ճշտված հարկային) հայտարարագրով նախկինում ներկայացված` ներմուծման մաքսային (հարկային) հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարները նվազում են, ապա այդ ճշտումների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներառվում ապրանքների ներմուծման մասով նախկինում ներկայացված միասնական հաշվարկում (ներմուծումները ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված միասնական հաշվարկը չի ճշգրտվում):»,

է. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«22. Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան (այդ թվում` Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում նշված)` անկախ ձեռքբերումների մասով հաշվարկային փաստաթուղթ ստացած լինելու հանգամանքից, իսկ [Բ] վանդակում` մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:»,

ը. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«24. Միասնական հաշվարկի 20-րդ կետում լրացվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հարկային օրենսգրքի համաձայն հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը, այդ թվում` կատարվող վերաձևակերպումների արդյունքում, ըստ Հարկային օրենսգրքով սահմանված հիմքերի` լրացնելով հոդվածի, մասի և կետի համարները: Մասնավորապես`

1) տվյալ հաշվետու ժամանակաշրջաններում կատարված ձեռքբերումներին վերաբերող հարկային հաշիվներում և (կամ) հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում հետաձգվում է և ենթակա է հաշվանցման հետագա հաշվետու ժամանակաշրջանում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցում),

2) ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող, ԱԱՀ-ից ազատված և Հարկային օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված` հատուկ հարկային համակարգերի շրջանակներում հարկման ենթակա գործարքներին, որոնց մասով Հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարվում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցում),

3) հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը հետաձգվել է և Հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն ենթակա է հաշվանցման տվյալ հաշվետու ժամանակաշրջանում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում),

4) ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով Հարկային օրենսգրքի 15-րդ և 73-րդ հոդվածներով սահմանված դեպքերում պետք է կատարվեն վերաձևակերպումներ (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում կամ պակասեցում),

5) ԱԱՀ-ի այն գումարները, որոնք օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարողների կողմից ենթակա են հաշվանցման (հաշվարկված պարտավորություններից պակասեցման)` դրանց վճարման (այդ թվում` մասնակի վճարման) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող միասնական հաշվարկով (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում):»,

թ. լրացնել 39-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ`

i

«39. Միասնական հաշվարկի 35-րդ կետում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում ըստ գործունեության տեսակների ԱԱՀ-ի բաժնում լրացված հարկման բազաների տեսակարար կշիռները (տոկոսով) միասնական հաշվարկի 16-րդ կետի «Ա» սյունակում լրացված հարկման բազայի նկատմամբ: Ընդ որում, գործունեության տեսակները (կոդերը) լրացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C 25910 կոդը (բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0) համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով ԱԱՀ-ով հարկման բազայի հանրագումարի (միասնական հաշվարկի 16-րդ կետի «Ա» սյունակ) նկատմամբ: Միասնական հաշվարկի 35-րդ կետում լրացվող տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2019 թվականի օգոստոսի 1-ից, բացառությամբ` սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի և 1-ին կետի 2-րդ ենթակետի «թ» պարբերության, և կիրառվում է 2019 թվականի օգոստոսի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար: Սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետը և 1-ին կետի 2-րդ ենթակետի «թ» պարբերությունն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար:

 

Դ. Անանյան

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
01.07.2019
N 432-Ն
Հրաման