Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 185-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2019 թվականի N 909-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 185-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի «Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները գործարկելու մասին» N 185-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1. Գործարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 2 հավելվածի ցանկում (այսուհետ` ցանկ) նշված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները (այսուհետ` միասնական ընդունարան):».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածը:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 4-րդ կետը`

i

ա. «Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «, Ծափաթաղ գյուղ» բառերով,

բ. «Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Ծափաթաղ գյուղի» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 7-րդ կետը`

ա. «Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հողմիկ գյուղի» բառերով,

բ. «Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «, Հողմիկ գյուղ» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 9-րդ կետը «Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն գյուղերի» բառերով.

4) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 15-րդ կետը «քաղ. Ջերմուկ» բառերից հետո լրացնել «, Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն գյուղեր» բառերով.

i

5) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի հուլիսի 18-ի

N 909-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 4-ի

N 582-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ` ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Համալիր սոցիալական|Սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների   |

|ը/կ|ծառայությունների  |անվանումները                                      |

|   |տարածքային        |                                                  |

|   |կենտրոնի անվանումը|                                                  |

|_________________________________________________________________________|

|               Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ                  |

|_________________________________________________________________________|

|1. |Թալինի            |Թալինի սոցիալական աջակցության տարածքային          |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժին   |

|   |                  |Թալինի զբաղվածության տարածքային կենտրոն           |

|___|__________________|__________________________________________________|

|2. |Ծաղկահովիտի       |Ծաղկահովիտի սոցիալական աջակցության տարածքային     |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Արագածի սոցիալական ապահովության տարածքային բաժին  |

|   |                  |Ծաղկահովիտի զբաղվածության տարածքային կենտրոն      |

|_________________________________________________________________________|

|                 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ                   |

|_________________________________________________________________________|

|3. |Վեդու             |Վեդու սոցիալական աջակցության տարածքային           |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին  |

|   |                  |Վեդու զբաղվածության տարածքային կենտրոն            |

|___|__________________|__________________________________________________|

|4. |Արտաշատի          |Արտաշատի սոցիալական աջակցության տարածքային        |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային բաժին |

|   |                  |Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոն         |

|   |                  |Արարատի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական        |

|   |                  |հանձնաժողով                                       |

|___|__________________|__________________________________________________|

|5. |Մասիսի            |Մասիսի սոցիալական աջակցության տարածքային          |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Մասիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին   |

|   |                  |Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոն           |

|_________________________________________________________________________|

|                             Արարատ քաղաք                                |

|_________________________________________________________________________|

|6. |Արարատի           |Արարատի սոցիալական աջակցության տարածքային բաժին   |

|   |                  |Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին  |

|   |                  |Արարատի զբաղվածության տարածքային կենտրոն          |

|_________________________________________________________________________|

|                Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ                   |

|_________________________________________________________________________|

|7. |Արմավիրի          |Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային        |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Արմավիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին |

|   |                  |Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոն         |

|   |                  |Երևանի  թիվ 7 բժշկասոցիալական փորձաքննական        |

|   |                  |հանձնաժողով                                       |

|___|__________________|__________________________________________________|

|8. |Բաղրամյանի        |Բաղրամյանի սոցիալական աջակցության տարածքային      |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Բաղրամյանի սոցիալական ապահովության տարածքային     |

|   |                  |բաժին                                             |

|   |                  |Բաղրամյանի զբաղվածության տարածքային կենտրոն       |

|_________________________________________________________________________|

|              Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ                 |

|_________________________________________________________________________|

|9. |Ճամբարակի         |Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային       |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Ճամբարակի սոցիալական ապահովության տարածքային      |

|   |                  |բաժին                                             |

|   |                  |Ճամբարակի զբաղվածության տարածքային կենտրոն        |

|___|__________________|__________________________________________________|

|10.|Վարդենիսի         |Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային       |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Վարդենիսի սոցիալական ապահովության տարածքային      |

|   |                  |բաժին                                             |

|   |                  |Վարդենիսի զբաղվածության տարածքային կենտրոն        |

|_________________________________________________________________________|

|                  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ                    |

|_________________________________________________________________________|

|11.|Տաշիրի            |Տաշիրի սոցիալական աջակցության տարածքային բաժին    |

|   |                  |Տաշիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին   |

|   |                  |Տաշիրի զբաղվածության տարածքային կենտրոն           |

|_________________________________________________________________________|

|                             Վանաձոր քաղաք                               |

|_________________________________________________________________________|

|12.|Վանաձորի          |Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժին  |

|   |                  |Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին |

|   |                  |Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոն         |

|   |                  |Լոռու թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական          |

|   |                  |հանձնաժողով                                       |

|_________________________________________________________________________|

|                 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ                   |

|_________________________________________________________________________|

|13.|Չարենցավանի       |Չարենցավանի սոցիալական աջակցության տարածքային     |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Չարենցավանի սոցիալական ապահովության տարածքային    |

|   |                  |բաժին                                             |

|   |                  |Չարենցավանի զբաղվածության տարածքային կենտրոն      |

|___|__________________|__________________________________________________|

|14.|Եղվարդի           |Եղվարդի սոցիալական աջակցության տարածքային         |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային բաժին  |

|   |                  |Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոն          |

|___|__________________|__________________________________________________|

|15.|Հրազդանի          |Հրազդանի սոցիալական աջակցության տարածքային        |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Հրազդանի սոցիալական ապահովության տարածքային բաժին |

|   |                  |Հրազդանի զբաղվածության տարածքային կենտրոն         |

|_________________________________________________________________________|

|                 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ                    |

|_________________________________________________________________________|

|16.|Աշոցքի            |Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային          |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Աշոցքի սոցիալական ապահովության տարածքային բաժին   |

|   |                  |Աշոցքի զբաղվածության տարածքային կենտրոն           |

|___|__________________|__________________________________________________|

|17.|Մարալիկի          |Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային        |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Մարալիկի սոցիալական ապահովության տարածքային բաժին |

|   |                  |Մարալիկի զբաղվածության տարածքային կենտրոն         |

|___|__________________|__________________________________________________|

|18.|Ամասիայի          |Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային        |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Ամասիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին |

|   |                  |Ամասիայի զբաղվածության տարածքային կենտրոն         |

|___|__________________|__________________________________________________|

|19.|Ախուրյանի         |Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային       |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Ախուրյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին|

|_________________________________________________________________________|

|                 Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ                   |

|_________________________________________________________________________|

|20.|Նոյեմբերյանի      |Նոյեմբերյանի սոցիալական աջակցության տարածքային    |

|   |                  |գործակալություն                                   |

|   |                  |Նոյեմբերյանի սոցիալական ապահովության տարածքային   |

|   |                  |բաժին                                             |

|   |                  |Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոն     |

|_________________________________________________________________________|

|                             Երևան  քաղաք                                |

|_________________________________________________________________________|

|21.|Աջափնյակի         |Աջափնյակի սոցիալական աջակցության տարածքային       |

|   |                  |բաժին                                             |

|   |                  |Մաշտոցի սոցիալական ապահովության տարածքային        |

|   |                  |բաժին                                             |

|   |                  |Աջափնյակի զբաղվածության տարածքային կենտրոն        |

|___|__________________|__________________________________________________|

|22.|Դավթաշենի         |Դավթաշենի սոցիալական աջակցության տարածքային բաժին |

|   |                  |Դավթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին|

|   |                  |Դավթաշենի զբաղվածության տարածքային կենտրոն        |

|___|__________________|__________________________________________________|

|23.|Ավանի             |Ավանի սոցիալական աջակցության տարածքային բաժին     |

|   |                  |Ավանի զբաղվածության տարածքային կենտրոն            |

|___|__________________|__________________________________________________|

|24.|Մալաթիա-Սեբաստիայի|Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական աջակցության         |

|   |                  |տարածքային բաժին                                  |

|   |                  |Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության        |

|   |                  |տարածքային բաժին                                  |

|   |                  |Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության տարածքային       |

|   |                  |կենտրոն                                           |

|   |                  |Երևանի  թիվ 4 բժշկասոցիալական փորձաքննական        |

|   |                  |հանձնաժողով                                       |

|___|__________________|__________________________________________________|

|25.|Նուբարաշենի       |Նուբարաշենի սոցիալական աջակցության տարածքային     |

|   |                  |բաժին                                             |

|   |                  |Էրեբունու, Նուբարաշենի զբաղվածության տարածքային   |

|   |                  |կենտրոն                                           |

|___|__________________|__________________________________________________|

|26.|Նորք-Մարաշի       |Նորք-Մարաշի սոցիալական աջակցության տարածքային     |

|   |                  |բաժին                                             |

|   |                  |Կենտրոնի, Նորք-Մարաշի զբաղվածության տարածքային    |

|   |                  |կենտրոն                                           |

|___|__________________|__________________________________________________|

|27.|Շենգավիթի         |Շենգավիթի սոցիալական աջակցության տարածքային բաժին |

|   |                  |Շենգավիթի սոցիալական ապահովության տարածքային բաժին|

|   |                  |Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոն        |

._________________________________________________________________________.

«:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2019
N 909-Ն
Որոշում