Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1624-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2019 թվականի N 944-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1624-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Հարկային ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին» N 1624-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) հավելվածի 4-րդ կետում`

i

ա. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) հարկային գործառույթներ իրականացնելիս` ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն վարքագծի կանոններով: Ստացված հանձնարարականի օրինականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում` դրա մասին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին կամ նրա անմիջական ղեկավարին կամ նրան փոխարինող անձանց:»,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով.

«ի) չհրապարակել կամ այլ կերպ չտարածել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի), ինչպես նաև չօգտագործել նման տեղեկությունները շահադիտական կամ ցանկացած ոչ ծառայողական նպատակներով.

իա) իր ծառայողական պարտականությունների կատարման համար չստանալ նվերներ, գումարներ, իր վարքով իրեն կախվածության մեջ չդնել որևէ անձից.

իբ) իր ծառայողական պարտականություններն իրականացնել այնպես, որպեսզի հնարավորինս բացառվեն շահերի բախման իրավիճակները, իսկ անձնական և պետական շահերի միջև շահերի բախման խնդիր առաջանալու դեպքում` դրա մասին անմիջապես տեղյակ պահել վերադասին.

իգ) հարկային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ընթացքում առևտրային կազմակերպություն հիմնադրելու և դրա կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում` այդ բաժնեմասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման.

իդ) ցուցաբերել պատշաճ և բարեխիղճ վերաբերմունք ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, իսկ դրանց կատարման ժամանակ լինել հաշվետվողական անմիջական ղեկավարին.

իե) ճիշտ պլանավորել ժամանակը, կատարել աշխատանքի համաչափ բաշխում, արդյունավետորեն օգտագործել իրեն վստահված ռեսուրսները, ինչպես նաև միատեսակ մոտեցում դրսևորել բոլոր հարկ վճարողների նկատմամբ.

իզ) ամենօրյա գործառույթներում և շփումներում լինել քաղաքականապես չեզոք, խուսափել այնպիսի գործողություններից և շփումներից, որոնք կարող են ստեղծել քաղաքական կողմնապահության տպավորություն.

իէ) հարգել հրապարակայնության սկզբունքը, չխոչընդոտել հասարակությանը և լրատվամիջոցներին` օրենքին համապատասխան ստանալ և տարածել տեղեկատվություն:».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ կետով.

i

«7. Սույն կանոնների խախտումը կարող է հանգեցնել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվության:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 30

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2019
N 944-Ն
Որոշում