ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2019 թվականի N 956-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 105-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 2-րդ կետում «օգոստոսի 1-ից» բառերը փոխարինել «նոյեմբերի 15-ից» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԸ
1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
2. Գտնվելու (իրավաբանական անձանց դեպքում), բնակության (անհատ ձեռնարկատերերի դեպքում) վայրը
3. Դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի սերիան և համարը
4. Հեռախոսահամարը
5. Էլ. փոստի հասցե
6. Ինտերնետային կայք (առկայության դեպքում)
._________________________________________________________.
|1. Դեղերի մեծածախ իրացման գործունեության շրջանակը |
|1.1 սերիայի հավաստագրում |
|1.2 մատակարարում առանց սերիայի հավաստագրման |
|_________________________________________________________|
|2. Դեղերի մեծածախ իրացման գործունեության տեսակը |
|2.1 ձեռքբերում |
|2.2 ներմուծում |
|2.3 արտահանում |
|2.4 պահպանում |
|2.5 իրացում (բաշխում) |
|_________________________________________________________|
|3. Մատակարարվող դեղային խումբ` |
|3.1. պահպանման ընդհանուր պայմանները բավարարող դեղեր |
|3.2. արյան բաղադրիչներ և արյունից ստացված դեղեր |
|3.3. իմունաբանական դեղեր |
|3.4. ռադիոակտիվ դեղեր (ներառյալ ռադիոնուկլիդային |
|հավաքածուներ) |
|3.5. բժշկական գազեր |
|3.6. սառցային շղթա պահանջող դեղեր (դեղեր, որոնց համար |
|պահանջվում է պահպանման սառը պայմաններ` 2-8oC կամ 8-15oC) |
|3.7. այլ արտադրանքներ (նկարագրել) |
._________________________________________________________.
Փորձագիտական եզրակացության համարը, ամսաթիվը
Այլ նշումներ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. օգոստոսի 1
Երևան
------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - եթե սույն որոշումը հրապարակվի 2019 թվականի օգոստոսի 1-ին,
ապա այն ուժի մեջ կմտնի միայն հրապարակմանը հաջորդող օրը`
2019 թվականի օգոստոսի 2-ին: Վերոգրյալից հետևում է, որ
սույն որոշմամբ փոփոխություն է կատարվել փոփոխություն
կատարող իրավական ակտում, որը հակասում է «Նորմատիվ
իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ
մասի պահանջներին: Սակայն ԻՐՏԵԿ-ի սպառողների շահերից
ելնելով կատարում ենք օրենքին հակասող փոփոխության
ինկորպորացիան:
------------------------------------------------------------------