Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 967-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները հաստատելու մասին» N 1085-Ն որոշման հավելվածի`

i

1) 35-րդ կետի 4-րդ ենթակետում «հիմնավորման» բառը, 45-րդ կետից հետո նշված «վերնագրում «հիմնավորման մասին» բառերը փոխարինել «պարբերական վերլուծության» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 46-րդ կետը.

i

3) 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«47. Անվտանգության պարբերական վերլուծության հաշվետվության մշակման հիմք են`

1) անվտանգության հիմնավորման հաշվետվությունը.

2) անվտանգության 1-ին և 2-րդ մակարդակի հավանականային վերլուծության հաշվետվությունները.

3) համալիր հետազոտման հաշվետվությունը և դրանից բխող լրացուցիչ հետազոտությունների հաշվետվությունները,

4) էներգաբլոկի անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի և էներգաբլոկի նախագծի ու փաստացի վիճակի` ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի պահանջներից շեղումների վերլուծության հաշվետվությունը.

5) սեյսմիկ անվտանգության վերագնահատման արդյունքները.

6) էներգաբլոկի ծերացման կառավարման ծրագիրը.

7) սարքավորումների որակավորման ծրագիրը.

8) անվտանգ շահագործումն ապահովող վարչատեխնիկական և շահագործման հրահանգների վերլուծության արդյունքները.

9) հակահրդեհային պաշտպանության պլանը.

10) նմանատիպ ատոմակայանների շահագործման փորձի և դրանց համար կիրառելի հետազոտական աշխատանքների վերլուծության արդյունքները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. օգոստոսի 2

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.2019
N 967-Ն
Որոշում