ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2019 թվականի N 970-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 214-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՀԵԼԼՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 214-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-ից 9-րդ կետերով`
._________________________________________________________________________.
|8. |6004100000|Տրիկոտաժե |Տրիկոտաժե |կգ |26000|Թուրքիա | 42700000|
| | |քաթաններ` |գործվածք` | | | | |
| | |մեքենայա- |էլաստոմերային | | | | |
| | |գործ, 30 |թելերի 5% | | | | |
| | |սմ-ից ավելի |կամ ավելի | | | | |
| | |լայնությամբ |պարունակությամբ| | | | |
| | |էլաստոմերա- | | | | | |
| | |յին կամ | | | | | |
| | |ռետինե | | | | | |
| | |թելերի 5 | | | | | |
| | |զանգ. % կամ | | | | | |
| | |դրանից ավելի| | | | | |
| | |պարունակու- | | | | | |
| | |թյամբ | | | | | |
|___|__________|____________|_______________|____|_____|________|_________|
|9. |5806200000|Տրիկոտաժե |Տրիկոտաժե |կգ | 4000|Թուրքիա | 6762000|
| | |գործվածք` |գործվածք` | | | | |
| | |էլաստոմերա- |էլաստոմերային | | | | |
| | |յին կամ |թելերի 100% | | | | |
| | |ռետինե |պարունակությամբ| | | | |
| | |թելերի 5 | | | | | |
| | |զանգ. % կամ | | | | | |
| | |դրանից ավելի| | | | | |
| | |պարունակու- | | | | | |
| | |թյամբ | | | | | |
._________________________________________________________________________.
«.
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «106 343 600» թիվը փոխարինել «155 805 600» թվով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. օգոստոսի 2
Երևան