Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2019 թվականի N 1027-Ա

 

i

ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանին և երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Գասպարյանին` 2019 թվականի օգոստոսի 4-ից 7-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)` «Պարսից ծոց - Սև ծով միջազգային փոխադրումների և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի փորձագիտական նիստին մասնակցելու համար:

2. Արման Կարապետյանի և Տիգրան Գասպարյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Կարապետյանի և Տիգրան Գասպարյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                     Տ. Ավինյան

 

2019 թ. օգոստոսի 2

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.08.2019
N 1027-Ա
Որոշում