Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-57-Ո-126

2019թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 45-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշմամբ և հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատարի գրությունը, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մ. Մարտիրոսյանի և Մ. Մակյանի համաձայնությունները` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Որոշման 3-րդ հավելվածի «ա» աղյուսակի 9-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակը լրացնել «Արթուր Մկրտչյան» բառերով, իսկ «ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ» սյունակի «30%» բառը փոխարինել «10%» բառով,

2) Որոշման 3-րդ հավելվածի «բ» աղյուսակի 4-րդ կետի «ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ» սյունակի «25%» բառը փոխարինել «20%» բառով,

3) Որոշման 3-րդ հավելվածի «ե» աղյուսակի 1-3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

 

._____________________________________________________________________.

|1. |Երևան  քաղաքի առաջին ատյանի      |Արթուր Մկրտչյան      |90%      |

|   |ընդհանուր իրավասության դատարան   |                     |         |

|___|_________________________________|_____________________|_________|

|2. |Երևան  քաղաքի առաջին ատյանի      |Մնացական Մարտիրոսյան |5%       |

|   |ընդհանուր իրավասության դատարան   |                     |         |

|___|_________________________________|_____________________|_________|

|3. |Երևան  քաղաքի առաջին ատյանի      |Մեսրոպ Մակյան        |5%       |

|   |ընդհանուր իրավասության դատարան   |                     |         |

._____________________________________________________________________.

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Պետիկի Մկրտչյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ          Ս. ՉԻՉՈՅԱՆ

 

2019 թ. օգոստոսի 5

Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
05.08.2019
N ԲԴԽ-57-Ո-126
Որոշում