Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2019 թվականի N 1014-Լ

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-219-07.07.2019-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

(Պ-219-07.07.2019-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 13

Երևան

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-219-07.07.2019-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Օրենքի նախագծով առաջարկվում է տարանջատել ավանդատուներին` ըստ ռեզիդենտության, և ոչ ռեզիդենտ ավանդատուների համար երաշխավորված ավանդի չափը սահմանել ավելին, քան ռեզիդենտ ավանդատուներինը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է օրենքի նախագծում քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ` հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները.

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն` երաշխավորում է ֆիզիկական անձանց բանկային ավանդները` անկախ նրանց ռեզիդենտության կամ քաղաքացիության չափանիշից: Օրենքը մշակվել է միջազգային լավագույն փորձի և միջազգայնորեն ճանաչված` Ավանդները երաշխավորողների միջազգային ասոցիացիայի և Բազելյան կոմիտեի կողմից համատեղ մշակված` Արդյունավետ ավանդների երաշխավորման համակարգի հիմնարար սկզբունքների հիման վրա:

Վկայակոչված հիմնարար սկզբունքների 8-րդ սկզբունքը (Principle 8 Coverage) ամրագրում է, որ երաշխավորված ավանդների ծածկույթը չպետք է տարբերվի` պայմանավորված ավանդատուի ռեզիդենտությունից կամ քաղաքացիությունից:

Վկայակոչված սկզբունքը Հայաստանի Հանրապետության ավանդների երաշխավորման համակարգի անկյունաքարերից է և նպատակ ունի ապահովելու ֆինանսական համակարգից օգտվող սպառողների շահերի պաշտպանությունը` հավասարության սկզբունքի հիման վրա: Մինչդեռ, օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը տարբերակված և նույնիսկ խտրական մոտեցում է նախատեսում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ավանդատուների նկատմամբ` նախապատվությունը տալով ոչ ռեզիդենտ ավանդատուներին:

Բացի այդ անձի նկատմամբ տարբերակված, խտրական վերաբերմունքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից (Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2019 թվականի փետրվարի 12-ի ՍԴՈ-1443, 2015 թվականի հուլիսի 7-ի ՍԴՈ-1224, 2008 թվականի ՍԴՈ-731 որոշումներ)` հանգում ենք հետևյալին`

- պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում` պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները.

- Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից:

Նմանատիպ իրավական դիրքորոշումներ հայտնել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (տես, մասնավորապես, Stec and Others v. the United Kingdom [GC], nos. 65731/01 and 65900/01, § 51, ECHR 2006-VI և Carson and Others v. the United Kingdom [GC], no. 42184/05, ECHR 2010).

- խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես, նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (ՍԴՈ-1224):

Ելնելով շարադրվածից` հայտնում ենք, որ առանց օբյեկտիվ և ողջամիտ չափանիշի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ավանդատուների համար երաշխավորված ավանդների տարբեր չափեր սահմանելը չի կարող հիմնավորված համարվել:

Հարկ ենք համարում նաև նշել, որ, անկախ ամեն ինչից, օրենքի նախագծով հիմնավորված չէ այն դատողությունը, ըստ որի` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ներդրված ավանդների երաշխավորման չափերի բարձրացումն ակնհայտորեն կհանգեցնի այդ անձանց կողմից ավանդ ներդնելուն: Այսինքն` օրենքի նախագծով ուսումնասիրված և գնահատված չէ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության բանկերում ավանդ ներդնելու վարքագիծը` կախված երաշխավորման չափերից: Հաշվի առնելով այն, որ, օրինակ, պետության կողմից ամբողջովին երաշխավորված պետական պարտատոմսերի պարագայում առկա չէ ոչ ռեզիդենտ անձանց կողմից նշված պարտատոմսերի նկատմամբ առանձնապես ակտիվ պահանջարկ: Ընդ որում, կարծում ենք, որ առաջարկվող կարգավորումն իր «խտրական» տարրով կարժանանա ռեզիդենտ անձանց բացասական արձագանքին և կարող է հակախթան հանդիսանալ այդ անձանց կողմից ավանդի ներդրման շահագրգռվածության հարցում և դրանով իսկ` խոչընդոտ հանդիսանալ` ներքին խնայողությունները ներդրումների վերածելու տեսանկյունից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2019
N 1014-Լ
Որոշում