Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 322-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2019 թվականի N 1204-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 322-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին» N 322-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. առաջին և իններորդ պարբերություններում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,

բ. երկրորդ պարբերությունում «բնապահպանության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարի տեղակալ» բառերով,

գ. հինգերորդ և յոթերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,

դ. ութերորդ պարբերությունում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով,

ե. քսաներորդ պարբերությունում «բնապահպանության նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 7-րդ կետում «բնապահպանության նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության» բառերով,

i

բ. 8-րդ, 20-րդ և 22-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 28

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.08.2019
N 1204-Ն
Որոշում