ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-59-Ո-134
2019թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-59-Ո-165 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ ԿԽ-005/19/2 և թիվ ԿԽ-005/19/3 որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11-րդ կետերով և 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
i
1. Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Փակ գաղտնի քվեարկությունների արդյունքում կազմված դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-59-Ո-165 որոշման 1-ին կետով հաստատված դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի 11-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2019թ. օգոստոսի 30
Երևան