Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 օգոստոսի 2019 թվականի N 1127-Լ

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-237-25.07.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 2

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-237-25.07.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է «Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) սահմանել պահանջ, որի համաձայն` ազգությամբ հայերի` քաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ դիմումները կքննարկվեն երեքամսյա ժամկետում` ընդհանուր կանոնի վեցամսյա ժամկետի փոխարեն:

Կառավարությունը մեծապես կարևորում է քաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ դիմումների քննարկման ժամկետների հետևողական կրճատումը, սակայն ներկա փուլում առաջարկվող ժամկետի կրճատումը կարող է խնդրահարույց լինել քաղաքացիության տրամադրման դիմումներին պատշաճ ընթացքն ապահովելու տեսանկյունից: Բանն այն է, որ իրավասու պետական մարմինների վիճակագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում տարեկան ներկայացվում են մոտ 10.000 դիմումներ, որոնց ճնշող մեծամասնությունը` մոտ 95 տոկոսը, կազմում են ազգությամբ հայերի կողմից ներկայացված քաղաքացիության ձեռքբերման դիմումները: Բացի այդ, Կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 498-Ն որոշմամբ սահմանված է քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգ, որով ևս որոշակի ժամկետներ են նախատեսվում հանձնաժողովի գործունեության համար:

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, Կառավարությունը նախաձեռնել է քննարկվող հարաբերությունները կարգավորող օրենսդրության համակարգային վերանայման գործընթաց: Այս առումով, թեպետև կարևորում ենք Նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը, սակայն գտնում ենք, որ նախատեսված ընթացակարգը լիարժեք ձևով կիրառելու համար անհրաժեշտ է Օրենքում մի շարք այլ փոփոխություններ կատարել նաև համապատասխան մեխանիզմի ներդրման մասով: Այդ կապակցությամբ առաջարկում ենք ձեռնպահ մնալ ներկայացված նախագծի ընդունումից, հաշվի առնելով այն, որ առաջիկայում Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի քաղաքացիության տրամադրման հետ կապված օրենսդրության ամբողջական վերանայման վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.08.2019
N 1127-Լ
Որոշում