Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ N 16 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ N 16 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2019 թվականի N 1239-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ N 16 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի N 16 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 282.210.04662) վերանվանել «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն):

2. Սահմանել, որ`

1) կազմակերպության գործունեության առարկան 1-ին աստիճանի (1-4-րդ դասարաններ) և 2-րդ աստիճանի (5-9-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է.

2) 2019/2020 ուսումնական տարվանից կազմակերպության ավագ դասարաններում մարման կարգով կազմակերպվում է սովորողների բնականոն ուսումնառությունը.

3) մինչև 2020 թվականի հունիսի 1-ը կազմակերպությունն իրավունք ունի սովորողների կրթությունը կազմակերպելու երկարօրյա ռեժիմով` սովորողներին ապահովելով օրական երկանգամյա սննդով:

3. Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ «»ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից հետո` Երևանի քաղաքապետարանին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:

5. Սահմանել, որ «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարման ու պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի N 16 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշմամբ հաստատված հավելվածը «121. «Դ. Վարուժանի անվան N 89 հիմնական դպրոց» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 122-րդ կետով.

«122. Երևանի հ. 201 հիմնական դպրոց»:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն որոշման 2-րդ կետով սահմանված դրույթները տարածվում են սույն թվականի սեպտեմբերի 2-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 20

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2019
N 1239-Ն
Որոշում