ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2019 թվականի N 1335-Ա
i
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ԵՄ-ի անդամ երկրների շահագրգիռ գերատեսչությունների հետ հայկական կողմից նախաձեռնված խորհրդակցությունների շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 1-5-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Հովհաննես Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Արմեն Ղազարյանինը` 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Դավիթ Սարգսյանինը և Տիգրան Սամվելյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Քոչարյանի` Բելգիայի Թագավորություն, Նիդերլանդների Թագավորություն և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. սեպտեմբերի 19-ի
N 1335-Ա որոշման
ԿԱԶՄ
ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Քոչարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ (պատվիրակության
ղեկավար)
Ա. Ղազարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության միգրացիոն ծառայության պետ
Դ. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Տ. Սամվելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի
վարչության պետ