Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1018-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2019 թվականի N 1266-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1018-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 194-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 638-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու և կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» N 1018-Ն որոշման 1-ին կետում «15 տարի» բառերը փոխարինել «17 տարի» բառերով, իսկ «2019 թվականից» բառերը փոխարինել «2021 թվականից» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու մասին» N 194-Ն որոշման 1-ին կետում «15 տարի» բառերը փոխարինել «17 տարի» բառերով, իսկ «2019 թվականի» բառերը փոխարինել «2021 թվականի» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1018-Ն, 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու մասին» N 638-Ն որոշման 5-րդ կետում «10 տարի» բառերը փոխարինել «12 տարի» բառերով, իսկ «2019 թվականից» բառերը փոխարինել «2021 թվականից» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. սեպտեմբերի 24

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2019
N 1266-Ն
Որոշում