Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

17 սեպտեմբերի 2019 թվականի N 605-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 424-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 18 հավելվածի 2-րդ բաժնի 4-րդ և 3-րդ բաժնի 20-րդ կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 18-ի «Արտահանման և ներմուծման հարկային հայտարարագրերի ձևերը և լրացման կարգերը հաստատելու մասին» N 424-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում` արտահանման հարկային հայտարարագրի ձևում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

 

«._____________________________________________________________________.

|9.1 Տարանցման հայտարարագրի,          |                               |

|ավիաբեռնագրի, իսկ այդ փաստաթղթերի    |                               |

|բացակայության դեպքում` այլ ուղեկցող  |                               |

|փաստաթղթի համարը                     |                               |

._____________________________________________________________________.

«,

 

բ. 12-րդ կետի աղյուսակի 6-րդ սյունակն ուժը կորցրած ճանաչել,

2) հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի` արտահանման հարկային հայտարարագրի ձևի լրացման կարգի`

ա. 1-ին կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Արտահանման հարկային հայտարարագիրը (այսուհետ` Հայտարարագիր) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 18 հավելվածի 2-րդ բաժնի 4-րդ և 3-րդ կետերին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 97-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան:»,

բ. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայտարարագրի 9.1-ին կետում հարկ վճարողի կողմից լրացվում է տվյալ գործարքի մասով կազմված տարանցման հայտարարագրի կամ ավիաբեռնագրի համարը: Ընդ որում, նշված փաստաթղթերի բացակայության դեպքում ընտրվում է «համար առկա չէ» հաղորդագրությունը, որից հետո լրացվում է այլ ուղեկցող փաստաթղթի համարը:»,

գ. 17-րդ կետի 5-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,

3) հրամանի 1-ին կետով հաստատված N 2 հավելվածի` ներմուծման հարկային հայտարարագրի ձևը`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ կետով.

 

«._____________________________________________________________________.

|6.2 Անհատ ձեռնարկատեր կամ նոտար      |                               |

|չհանդիսացող ֆիզիկական անձի անձնագրի  |                               |

|սերիան և  համարը                     |                               |

._____________________________________________________________________.

«,

 

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

«._____________________________________________________________________.

|9.1 Տարանցման հայտարարագրի,          |                               |

|ավիաբեռնագրի, իսկ այդ փաստաթղթերի    |                               |

|բացակայության դեպքում` այլ ուղեկցող  |                               |

|փաստաթղթի համարը                     |                               |

._____________________________________________________________________.

«,

 

գ. 12-րդ կետի աղյուսակի 6-րդ սյունակն ուժը կորցրած ճանաչել,

4) հրամանի 1-ին կետով հաստատված N 2 հավելվածի` ներմուծման հարկային հայտարարագրի ձևի լրացման կարգի`

ա. 1-ին կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ներմուծման հարկային հայտարարագիրը (այսուհետ` Հայտարարագիր) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 18 հավելվածի 3-րդ բաժնի 20-րդ կետին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 77-րդ և 98-րդ հոդվածներին համապատասխան:»,

բ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայտարարագրի 6.2-րդ կետում լրացվում է որպես ֆիզիկական անձ իրականացված ներմուծման գործարքի դեպքում` տվյալ ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը:»,

գ. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Հայտարարագրի 9.1-րդ կետում հարկ վճարողի կողմից լրացվում է տվյալ գործարքի մասով կազմված տարանցիկ հայտարարագրի կամ ավիաբեռնագրի համարը: Ընդ որում, նշված փաստաթղթերի բացակայության դեպքում ընտրվում է «համար առկա չէ» հաղորդագրությունը, որից հետո լրացվում է այլ ուղեկցող փաստաթղթի համարը:»,

դ. 19-րդ կետի 5-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,

ե. 19-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) 7-րդ սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար օրենսգրքով սահմանված ակցիզային հարկի համապատասխան դրույքաչափը: Ընդ որում, ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող ապրանքների համար օրենսգրքով սահմանված դրույքաչափերը հաշվարկելիս հաշվի են առնվում 5-րդ սյունակում նշված սպիրտայնության աստիճանը, իսկ ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող ապրանքների համար` նաև հնացման ժամկետները,»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Դ. Անանյան

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
17.09.2019
N 605-Ն
Հրաման