ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 հոկտեմբերի 2019 թվականի N 1387-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1293-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1293-Ա որոշման հավելվածի 6-րդ տողում «Տ. Մնացականյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր» բառերը փոխարինել «Ա. Քթոյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 3
Երևան