Սեղմել Esc փակելու համար:
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1315-Լ

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-264-02.09.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 3

Երևան

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Խ-264-02.09.2019-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է սահմանել, որ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամին տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն նաև այն դեպքում, երբ զինծառայողի ընտանիքի անդամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել է իր` ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ամուսին, զավակ կամ ծնող լինելու փաստը:

Նախագծի ընդունումը հիմնավորվում է նրանով, որ օրենքի համաձայն դրամական օգնությունը տրամադրվում է զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի միայն այն անդամներին, ովքեր ներկայացրել են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված ամուսնության կամ ծննդյան վկայական: Հատկապես նշված խնդիրը վերաբերում է մահացած զինծառայողի ընտանիքի անդամներից ամուսնուն դրամական օգնություն տրամադրելուն, քանի որ Հայաստանի Հանրապետության ոչ բոլոր քաղաքացիներն են իրենց փաստացի ամուսնության և ընտանիք կազմելու փաստը հաստատում ՔԿԱԳ-ի մարմնում` այսպիսով զրկվելով դրամական օգնություն ստանալու իրավունքից:

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասով որպես ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունք` ամրագրվում է, որ ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը: Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից: Այսինքն, հաշվի առնելով պետական ու հասարակական շահերը, ինչպես նաև ամուսնացողների և նրանց զավակների անձնական և գույքային շահերի պաշտպանությունը` օրենքով սահմանված է ամուսնության գրանցման որոշակի կարգ: Ավելին, Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով չգրանցված ամուսնությունը չի ճանաչվում և չի առաջացնում որևէ իրավական հետևանք: Հետևաբար, ամուսնության գրանցման փաստը հանդիսանում է ամուսնու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքների և պարտականությունների ծագման նախապայման, ուստի առանց վերջինիս անհնար է դառնում նաև անձի` ամուսնու կարգավիճակից բխող իրավունքներից և արտոնություններից օգտվելու հնարավորությունը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն նշված հոդվածի իմաստով զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, զավակները և ծնողները: Նշված կարգավորումից ողջամտորեն ենթադրվում է, որ օրենսդիրը տվյալ դեպքում նկատի է ունեցել անձի` ամուսին, զավակ և ծնող լինելու փաստը հենց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված լինելու հանգամանքը, ուստի նախագծով առաջարկվող կարգավորման իրացումը փաստացի հակասության մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի կարգավորումների հետ այն իմաստով, որ միայն համապատասխան պետական գրանցում ստանալու հիմքով անձը կարող է ճանաչվել որպես ընտանիքի անդամ: Նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման, որի չափը հնարավոր չէ գնահատել` համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված:

Հաշվի առնելով նշվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

Միաժամանակ հայտնում ենք նաև, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ փոփոխություններ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 916-Ն որոշման մեջ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.09.2019
N 1315-Լ
Որոշում