Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 832-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1344-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 832-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 26-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՍԱԹԵՆԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 832-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 1-ին կետում «2020 թվականի օգոստոսի 17-ը» բառերը փոխարինել «2021 թվականի օգոստոսի 20-ը» բառերով.

i

2) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-8-րդ կետերով.

 

«._____________________________________________________________________.

|7. |6006|Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ|կգ  | 40000|  120000000|

|   |    |կամ ձեռագործ. ներկած (95% բամբակ, 5%|    |      |           |

|   |    |սինթետիկ)                           |    |      |           |

|___|____|____________________________________|____|______|___________|

|8. |6006|Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ|կգ  | 60000|  180000000|

|   |    |կամ ձեռագործ. ներկած (100% բամբակ)  |    |      |           |

._____________________________________________________________________.

«.

 

3) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «286 500 000» թիվը փոխարինել «586 500 000» թվով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2019
N 1344-Ա
Որոշում