Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ Փ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2019 թվականի N 1390-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

i

«Հայտարարագրի ձևաթղթի վրա` դարձերեսի վերջին պարբերությունում, որպես Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հեռախոսահամար, նշվում է բյուրոյի պաշտոնական կայքում համապատասխան հարցերի համար որպես հաղորդակցման միջոց հրապարակված հեռախոսահամարը:»,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ կետով.

i

«9. Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերում հայտարարագիրը կարող է կազմվել նաև էլեկտրոնային եղանակով` բյուրոյի կողմից սահմանված պահանջներին համապատասխանող բջջային հավելվածի և (կամ) այլ տեխնիկական լուծումների կիրառմամբ` ապահովելով հայտարարագրի դիմերեսին ներառվող տեղեկատվության հավաքագրումը: Էլեկտրոնային եղանակով կազմվող հայտարարագրի և դրա լրացման առանձնահատկությունները սահմանվում են բյուրոյի կանոններով:».

i

3) N 1 ձևի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

2) Ինքնուրույն կարգավորման միջոցով (լրացված համաձայնեցված հայտարարագրով) հատուցվող վնասի առավելագույն չափը, անկախ փաստացի վնասի չափից, չի կարող գերազանցել ________ (____________________) դրամը:

4) N 2 ձևի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայտարարագիրը լրացվում է գրչով` ընթեռնելի ձեռագրով կամ էլեկտրոնային եղանակով` բյուրոյի կողմից սահմանված կարգով:».

i

5) N 2 ձևի վերջին պարբերությունում «+374-10-58-00-32 հեռախոսահամարով» բառերը փոխարինել «_______________հեռախոսահամարով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2019
N 1390-Ն
Որոշում