Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 934-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 2019 թվականի N 1492-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 934-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի «Օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի օգոստոսի 17-ի N 651-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 934-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) որոշման վերնագիրը «(ՇՏԱԲ) ՍՏԵՂԾԵԼՈՒ» բառերից հետո լրացնել «, ԴՐԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերով.

2) որոշման 1-ին կետը «համաձայն» բառից հետո լրացնել «N 1» բառերով.

i

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով`

i

«1.1. Հաստատել աշխատանքային խմբի (շտաբի) աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 17

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2019 թ. հոկտեմբերի 17-ի

N 1492-Ա որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2019 թ. հուլիսի 16-ի

N 934-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՇՏԱԲԻ)

 

    Ֆ. Ցոլակյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (աշխատանքային

                         խմբի (շտաբի) ղեկավար)

 

    Գ. Բալայան         - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

    Լ. Հակոբյան        - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Ի. Ղափլանյան       - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Ա. Ապիտոնյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Գ. Լոռեցյան        - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարի տեղակալ

 

    Ա. Նահապետյան      - Փրկարար ծառայության տնօրեն

 

    Գ. Շախբազյան       - Քաղաքաշինության, տեխնիկական և  հրդեհային

                         անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

 

    Վ. Մովսիսյան       - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի

                         տեղակալ

 

    Ա. Ղուլարյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին

                         տեղակալ

 

    Ս. Սահակյան        - Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

- մարզպետների տեղակալներ (ըստ անհրաժեշտության)

 

    Հ. Սարգսյան        - Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Կարապետյան      - «Հայանտառ» պետական ոչ առևտրային  կազմակերպության

                         տնօրեն

 

    Հ. Եմիշյան         - Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

                         (աշխատանքային խմբի (շտաբի) քարտուղար):

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2019 թ. հոկտեմբերի 17-ի

N 1492-Ա որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2019 թ. հուլիսի 16-ի

N 934-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՇՏԱԲԻ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Աույն աշխատակարգով կանոնակարգվում են աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի N 934-Ա որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) (այսուհետ` աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով: Աշխատանքային խումբը ստեղծվում, դրա անհատական կազմը փոփոխվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

3. Աշխատանքային խմբի գործունեության նպատակը աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման կազմակերպումն է և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացումը:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Աշխատանքային խումբը կազմակերպում է աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում, անհրաժեշտության դեպքում բանակցում է նաև օտարերկրյա պետությունների պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ, կայացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում որոշումներ, ինչպես նաև իրականացնում է իր նպատակներից բխող այլ գործառույթներ:

5. Աշխատանքային խմբի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Աշխատանքային խմբի որոշմամբ դրան կից կարող են ստեղծվել աշխատանքային ենթախմբեր` աշխատանքային խմբում ներառված մարմինների ներկայացուցիչներից` սահմանելով ենթախմբերի գործունեության ուղղությունները:

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 7-րդ կետին համապատասխան:

7. Աշխատանքային խումբն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

8. Աշխատանքային խմբի նիստի օրակարգը` նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի նշումով, տրամադրվում է խմբի անդամներին և սույն աշխատակարգի 9-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ: Հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար գումարվող աշխատանքային խմբի արտահերթ նիստի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև նիստի օրակարգը աշխատանքային խմբի ղեկավարին և անդամներին ներկայացվում են կապի և (կամ) ազդարարման հնարավոր միջոցներով հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ անհնարինության դեպքում նիստի օրակարգը կարող է ներկայացվել գումարված նիստի ընթացքում:

9. Նիստերին կարող են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների` աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ ու փորձագետներ, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով):

10. Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի կազմի առնվազն 2/5-ը:

11. Աշխատանքային խումբն ընդունում է խորհրդատվական բնույթի որոշումներ, որոնք ստորագրում է աշխատանքային խմբի ղեկավարը: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Աշխատանքային խմբի ղեկավարը քվեարկում է վերջինը:

12. Աշխատանքային խմբի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:

13. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է աշխատանքային խմբի քարտուղարը:

14. Նիստերն արձանագրվում են աշխատանքային խմբի քարտուղարի կողմից:

15. Նիստերի արձանագրությունները ստորագրում են աշխատանքային խմբի ղեկավարը և քարտուղարը:

16. Արձանագրությունը և որոշումները նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը տրամադրում է աշխատանքային խմբի անդամներին:

17. Աշխատանքային խմբի ղեկավարը`

1) համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը.

2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.

3) անհրաժեշտության դեպքում հանդես գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու համար.

4) ստորագրում է աշխատանքային խմբի որոշումները և նիստերի արձանագրությունները.

5) աշխատանքային խմբի որոշումները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին.

6) իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել աշխատանքային խմբի նիստը.

7) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Աշխատանքային խմբի անդամը`

1) մասնակցում է աշխատանքային խմբի նիստերին և քվեարկում.

2) անհրաժեշտության դեպքում հանդես գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու համար.

3) ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության, աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

4) ծանոթանում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններին.

5) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.10.2019
N 1492-Ա
Որոշում