Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 67-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 նոյեմբերի 2019 թվականի N 1592-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 67-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1053-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 67-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «ՀՀ կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերով,

բ. «Վ. Բուդումյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով,

գ. «Վ. Գասպարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ» բառերը փոխարինել «Վ. Գասպարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում

«Ա. Խզմալյան - Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Շարաֆյան - կոմպոզիտոր (համաձայնությամբ)» բառերով.

3) «Ուսանողության կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Հ. Ալեքսանյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

դաշնամուրային ֆակուլտետի «Գործիքային կատարողականություն` դաշնամուր»

մասնագիտացման ուսանող (բակալավր)

 

Ա. Դավեյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

վոկալ-տեսական ֆակուլտետի «Վոկալ-արվեստ` ակադեմիական երգեցողություն»

մասնագիտացման ուսանող (բակալավր)

 

Ա. Առուստամյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

վոկալ-տեսական ֆակուլտետի «Վոկալ-արվեստ` ժողովրդական երգեցողություն»

մասնագիտացման ուսանող (բակալավր)

 

Շ. Հովակիմյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

դաշնամուրային ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

 

Է. Հովհաննիսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

վոկալ-տեսական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

 

Կ. Աղաբեկյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

վոկալ-տեսական ֆակուլտետի «Դիրիժորություն» մասնագիտացման ուսանող

(բակալավր)»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 4

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.11.2019
N 1592-Ա
Որոշում