ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2019 թվականի N 1623-Ա
ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԾՈՎԻՆԱՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` 2019 թվականի նոյեմբերի 20-23-ը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից անցկացվող Վիեննայի միգրացիոն ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Ղազարյանի և Ծովինար Սողոմոնյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի միջոցների հաշվին, բացառությամբ` Արմեն Ղազարյանի` Մադրիդից Վիեննա ինքնաթիռի տոմսի, որը կատարվելու է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 15.11.2019 թիվ 1700-Ա որոշում)
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Ղազարյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 7
Երևան