Սեղմել Esc փակելու համար:
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 2019 թվականի N 1661-Ա

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասը, 220-րդ և 226-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 121-124-րդ կետերը`

1. Նշանակել ծառայողական քննություն սույն թվականի հոկտեմբերի 21-ի ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի N ԿԱ/175-2019 արձանագրության 10-րդ հարցի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հանձնարարության` սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերի կապակցությամբ:

2. Ծառայողական քննությամբ պարզաբանել սույն որոշման 1-ին կետում նշված հանձնարարականի` սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները, պատճառները, հետևանքները, հանձնարարականի` սահմանված ժամկետում կատարելու կամ պատշաճ կատարելու համար պատասխանատու և կատարող անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը:

3. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

Սարգիս Թորոսյան-վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.

Լուսինե Ալեքսանյան-վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար.

Վահան Պապիկյան-վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչի պաշտոնակատար.

Համազասպ Թորոսյան-վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնակատար:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 11

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.11.2019
N 1661-Ա
Որոշում