Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՈՒ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՈՒ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2019 թվականի N 1639-Ն

 

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՈՒ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող տարածքները (այսուհետ` տարածքներ) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել պետական մարմիններին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Մոսկովյան փողոց 5 հասցեում գտնվող 1333.6 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած` օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.044121 հա հողատարածքը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման հավելվածում նշված պետական մարմինների ղեկավարների հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` հիմք ընդունելով պետական մարմինների կողմից փաստացի զբաղեցրած մակերեսները:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և պետական մարմիններին տարածքներ անհատույց օգտագործման տրամադրելու մասին» N 666-Ն որոշման 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի նոյեմբերի 21-ի

N 1639-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|   Պետական մարմնի անվանումը   |     Ամրացվող տարածքի հասցեն      |

|___|______________________________|__________________________________|

|1. |ՀՀ աշխատանքի և  սոցիալական    |քաղաք Երևան,  Կառավարական N 3 շենք|

|   |հարցերի նախարարություն        |                                  |

|___|______________________________|__________________________________|

|2. |ՀՀ առողջապահության            |քաղաք Երևան,  Կառավարական N 3 շենք|

|   |նախարարություն                |                                  |

|___|______________________________|__________________________________|

|3. |ՀՀ շրջակա միջավայրի           |քաղաք Երևան,  Կառավարական N 3 շենք|

|   |նախարարություն                |                                  |

|___|______________________________|__________________________________|

|4. |ՀՀ տարածքային կառավարման և    |քաղաք Երևան,  Կառավարական N 3 շենք|

|   |ենթակառուցվածքների            |                                  |

|   |նախարարություն                |                                  |

|___|______________________________|__________________________________|

|5. |ՀՀ քաղաքաշինության կոմիտե     |քաղաք Երևան,  Կառավարական N 3 շենք|

|___|______________________________|__________________________________|

|6. |ՀՀ վիճակագրական կոմիտե        |քաղաք Երևան,  Կառավարական N 3 շենք|

|___|______________________________|__________________________________|

|7. |ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |քաղաք Երևան,  Մհեր Մկրտչյան փ. 5բ |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2019
N 1639-Ն
Որոշում