ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 2019 թվականի N 1750-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱԲՈՒ ԴԱԲԻ) ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով` 2019 թվականի դեկտեմբերի 15-ից 20-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թվականի Նոյեմբերի 26-ի
N 1750-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱԲՈՒ ԴԱԲԻ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ռ. Բադասյան - ՀՀ արդարադատության նախարար
Ս. Գալյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Ասլանյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության 3-րդ
դասի պետական խորհրդական
Մ. Գալստյան - ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական
քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն
քաղաքականության մշակման բաժնի պետ