Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1675-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2019 թվականի N 1688-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1675-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 1675-Ն որոշման հավելվածի N 1 ձևում նախատեսված պայմանագրում կատարել հետևյալ լրացումները`

i

1) 1.2.2-րդ կետը «վկայական» բառից հետո լրացնել «կամ այդ ծրագիրն անցած լինելու մասին ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք» բառերով.

i

2) 5.2.2.6-րդ կետը «առողջական վիճակով» բառերից հետո լրացնել «կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով կամ Քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 365-րդ հոդվածով կամ Քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ և 98.1-ին հոդվածներով սահմանված հանգամանքներով» բառերով.

i

3) 5.3-րդ կետը «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված ժամանակահատվածների,» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 28

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.2019
N 1688-Ն
Որոշում