ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 նոյեմբերի 2019 թվականի N 1698-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման հավելվածի`
ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով`
i
«5) սննդի տրամադրման կազմակերպումը ճաշարաններում`
ա. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին:»,
i
բ. 6-րդ կետը «(այսուհետ` նաև հայտատու)» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով (սկանավորված տարբերակով)» բառերով,
i
գ. 7-րդ կետի 5-րդ ենթակետում «հայտատուի`» բառը փոխարինել «հայտատուի և մասնագիտական անձնակազմի`» բառերով,
i
դ. 8-րդ կետի 1-ին ենթակետում «պատճենները» բառը փոխարինել «սկանավորված օրինակը» բառերով,
ե. 8-րդ կետի 2-րդ ենթակետում «բնօրինակը և դրա պատճենը» բառերը փոխարինել «սկանավորված օրինակը» բառերով,
զ. 8-րդ կետի 3-րդ ենթակետում «աշխատողների աշխատանքային գրքույկի պատճենները, իսկ աշխատողների մասնագիտական կրթություն և (կամ) որակավորում ունենալու դեպքում` համապատասխան փաստաթղթերի (դիպլոմներ, վկայականներ) պատճենները» բառերը փոխարինել «մասնագետների ինքնակենսագրությունների (CV) սկանավորված օրինակները, որտեղ պարտադիր պետք է նշված լինեն մասնագետների կրթությունը և (կամ) որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթերի (դիպլոմների, վկայականների) համարն ու սերիան» բառերով,
է. 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում «պատճենը» բառը փոխարինել «սկանավորված օրինակը» բառերով,
ը. 8-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6) հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության շրջանակում կազմակերպության կողմից իրականացվող (իրականացվելիք) ծրագրի բովանդակությունը (ներառելով նաև կիրառվող մեթոդաբանությունը), մատուցվող ծառայությունների նկարագիրը` ստորագրված հայտատուի համապատասխան լիազորություններով օժտված մարմնի (կամ պաշտոնատար անձի) կողմից.»,
i
թ. Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման համար հայտի ձևում 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով`
«5) սննդի տրամադրման կազմակերպումը ճաշարաններում`
ա. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 2
Երևան