030.0611.160600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնազոհության և քաջության համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մի շարք ծառայողների պարգևատրել.
2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով`
Աշոտ Անդրանիկի ԳԻԶԻՐՅԱՆԻՆ - Երևանի ներքին գործերի վարչության պետ,
միլիցիայի գնդապետ
Գրիգոր Վարդգեսի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ - ներքին գործերի նախարարի տեղակալ, ներքին
զորքերի հրամանատար, գնդապետ
Արիության մեդալով`
Արմեն Հենրիկի ԵՐԻՑՅԱՆԻՆ - կազմակերպված հանցավորության դեմ պայքարի
գլխավոր վարչության պետ, միլիցիայի
գնդապետ
Մարտական ծառայության մեդալով`
Ալբերտ Անդրանիկի ԱԲՈՎՅԱՆԻՆ - 10-րդ վարչության միլիցիոներ, միլիցիայի
ավագ (հետմահու)
Բաղդասար Մխիթարի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ - պահպանության վարչության
արտագերատեսչական պահպանության միլիցիայի
գնդի միլիցիոներ, միլիցիայի ավագ
(հետմահու)
Մարատ Հրանտի ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ - Երևանի ներքին գործերի վարչության
Շահումյանի ներքին գործերի բաժնի
միլիցիայի տեղամասային տեսուչ, միլիցիայի
ավագ լեյտենանտ (հետմահու)
Վարդան Բորիսի ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ - միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի
ջոկի հրամանատար, սերժանտ (հետմահու)
Կարեն Արսենի ԲԼԴՈՅԱՆԻՆ - ներքին զորքերի վարչության թիվ 1041
զորամասի ժամկետային զինծառայող,
շարքային (հետմահու)
Գուրգեն Սիմոնի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ - միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի
միլիցիոներ, կրտսեր սերժանտ, (հետմահու)
Արթուր Սամվելի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ - Երևանի ներքին գործերի վարչության
պարեկապահակային ծառայության գնդի
միլիցիոներ, միլիցիայի սերժանտ
(հետմահու)
Խաչատուր Արտաշեսի ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ - Երևանի ներքին գործերի վարչության
պարեկապահակային ծառայության գնդի հատուկ
նշանակության վաշտի հրամանատար,
միլիցիայի մայոր (հետմահու)
Հրաչյա Սուրիկի ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ - Արտաշատի ներքին գործերի բաժնի միլիցիայի
տեղամասային տեսուչ, միլիցիայի լեյտենանտ
(հետմահու)
Մամիկոն Հակոբի ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ - Արագածոտնի մարզային ներքին գործերի
վարչության պետ, միլիցիայի գնդապետ
Սամվել Սանասարի ԻԳԻԹՅԱՆԻՆ - Գյումրիի ներքին գործերի բաժնի
պետավտոտեսչության բաժանմունքի
ճանապարհապարեկային ծառայության տեսուչ,
միլիցիայի սերժանտ (հետմահու)
Անդրանիկ Բաբկենի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ - քրեական պատիժների իրականացման
վարչության ուղեկցող գնդի հրաձիգ,
ենթասպա (հետմահու)
Արթուր Դերենիկի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ - ներքին զորքերի հասարակական կարգի
պահպանման գնդի հրամանատար, գնդապետ
Սամսոն Երվանդի ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՆ - միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի
դասակի հրամանատար, կրտսեր լեյտենանտ
(հետմահու)
Նվեր Սալիմի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ - Երևանի ներքին գործերի վարչության
Մաշտոցի ներքին գործերի բաժնի պետ,
միլիցիայի մայոր
Սամվել Բաբկենի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ - Գորիսի ներքին գործերի բաժնի ավագ,
ժամանակավոր պահման մեկուսարանի պետ,
միլիցիայի սերժանտ (հետմահու)
Մհեր Հրաչիկի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ - ներքին զորքերի վարչության կարևորագույն
օբյեկտների պահպանության գնդի դասակի
հրամանատար, կրտսեր լեյտենանտ (հետմահու)
Աշոտ Մկրտչի ՇԱՄԻԼՅԱՆԻՆ - Երևանի ներքին գործերի վարչության
պետավտոտեսչության բաժնի
ճանապարհապարեկային ծառայության տեսուչ,
միլիցիայի կրտսեր սերժանտ (հետմահու)
Գեղամ Արտուշի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ - ներքին զործերի հրամանատարի առաջին
տեղակալ, ներքին զորքերի շտաբի պետ,
գնդապետ
Սարմեն Արտաշի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ - Երևանի ներքին գործերի վարչության
Սպանդարյանի ներքին գործերի բաժնի
քրեական հետախուզության բաժանմունքի ավագ
օպերլիազոր, միլիցիայի մայոր (հետմահու)
Արսեն Լևոնի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ - ներքին զորքերի վարչության թիվ 1041
զորամասի ժամկետային զինծառայող,
շարքային (հետմահու)
Լևոն Գուրգենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ - Էջմիածնի տարածքային ներքին գործերի
վարչության արագ հականերգործման ջոկատի
հրամանատար, լեյտենանտ (հետմահու)
Վլադիկ Կնյազի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ - Կոտայքի մարզային ներքին գործերի
վարչության Հրազդանի ներքին գործերի
բաժնի պետ, միլիցիայի գնդապետ
Արթուր Արմիկի ՓԻՆԱՉՅԱՆԻՆ - քրեական պատիժների իրականացման
վարչության ուղեկցող գնդի հրաձիգ,
ենթասպա (հետմահու)
Գեղամ Քոչարի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ - Նաիրիի ներքին գործերի բաժնի միլիցիոներ,
միլիցիայի սերժանտ (հետմահու):
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
16 հունիսի 2000 թ.
ՆՀ-611