ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2019 թվականի N 1797-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը հաստատելու մասին» N 1304-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թվականի դեկտեմբերի 3-ի
N 1797-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի դեկտեմբերի 29-ի
N 1304-Ա որոշման
ԿԱԶՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ
Ա. Աբրոյան - Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի տեղակալ (հանձնաժողովի
նախագահ)
Ա. Սայադյան - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության
ծառայության աշխատակից
Հ. Մկրտչյան - Հայաստանի Հանրապետության ոստիկանության
կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր
վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող
հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ,
ոստիկանության մայոր
Ա. Բեղլոյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
պատգամավոր (համաձայնությամբ)
Հ. Դանիելյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»
ՊՈԱԿ-ի խորհրդատու
Վ. Սահակյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների
ինստիտուտ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն (համաձայնությամբ)
Կ. Շեկոյան - «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի թվայնացման
բաժնի մասնագետ (համաձայնությամբ)
Գ. Գևորգյան - Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
հեռահաղորդակցության վարչության պետ
(համաձայնությամբ)
Դ. Ալավերդյան - «Հայկական Օնլայն լրատվամիջոցների և լրագրողների
ասոցիացիայի» ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Կ. Եղիազարյան - «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի միջօպերատորական ծառայության
ղեկավար (համաձայնությամբ)
Լ. Գալստյան - «Ինտերնետ հանրության հայաստանյան հատված» ՀԿ-ի
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ք. Գյոնջյան - «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Տոնոյան - ԱՐՄԻՔՍ հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)
Մ. Մադոյան - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի
համակարգող (համաձայնությամբ)
Ս. Մարտիրոսյան - ArmSec հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Թ. Մազեջյան - «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի տեղեկատվական համակարգերի
վարչության պետ (համաձայնությամբ)
Մ. Խաչատրյան - «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Վ. Հովսեփյան - «ՌԱՅՊ ԷնՍիՍի (RIPE NCC)»-ի Կովկասի և Կենտրոնական
Ասիայի արտաքին հարաբերությունների գծով տնօրեն
(համաձայնությամբ)
Գ. Սաղյան - «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ներկայացուցիչ,
ԻԿԽ-ի քարտուղար (համաձայնությամբ)
Ա. Եսայան - «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)»: