Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի N 1843-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «մշակել և» բառերից հետո հանել «, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ,» բառերը.

i

2) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սույն կետի 1-ին ենթակետում ընդգրկված անձանց (բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների) ընտանիքների «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 6-րդ մասով թվարկված անդամներին:»,

i

4) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»» բառերով.

5) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Ծրագրի շրջանակներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց ֆինանսավորումը և փոխհատուցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգին համապատասխան:»,

6) որոշման N 1 հավելվածի 7-10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

7) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը առանձին դեպքերում ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրեր կարող է տրամադրել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացված միջնորդագրերի հիման վրա:».

i

8) որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնի 17-րդ կետի 1-ին ենթակետից հանել «հիվանդանոցային» բառը.

9) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններից հանել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծառայությունների դեպքերի)» բառերը.

10) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը և 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 19

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2019
N 1843-Ն
Որոշում