041.0349.140600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունիսի 2000 թվականի N 349
ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ 3-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստան-Հունաստան-Իրան եռակողմ համագործակցության շրջանակներում տրանսպորտի և հաղորդակցության կոմիտեի 3-րդ նիստը 2000 թվականի հունիսի 15-16-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել հյուրերի (14 մարդ) Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ ծրագրի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը`
ա) հյուրերին տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը.
բ) նիստի անցկացման համար ապահովել համապատասխան սրահ և համաժամանակյա թարգմանություն (անգլերեն-հայերեն):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նիստի անցկացման և հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը` 2651000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: