041.0357.150600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունիսի 2000 թվականի N 357
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2001 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) մինչև 2000 թվականի հունիսի 20-ը մշակել և պետական կառավարման մարմիններին տրամադրել համապատասխան ճյուղերի (ոլորտների) 2001-2003 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի նախագծերի կազմման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումները.
բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման աշխատանքները կանոնակարգելու նպատակով մինչև 2000 թվականի հունիսի 20-ը մշակել և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել 2001 թվականի բյուջեները կազմելու համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումները, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվի ձևերը և ներկայացնելու կարգը.
գ) մինչև 2000 թվականի հունիսի 20-ը մշակել և պետական կառավարման տարածքային մարմիններին տրամադրել մարզի (Երևան քաղաքի) 2001-2003 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագծի կազմման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումները.
դ) մինչև 2000 թվականի հունիսի 26-ը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ու տարածքային զարգացման ծրագրերի և Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման համար նշված ծառայությունից պահանջվող տեղեկատվության ցանկը.
ե) մշակել և մինչև 2000 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2001-2003 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման և տարածքային զարգացման ծրագրերի նախագծերը.
զ) մինչև 2000 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու հայտ ներկայացրած հայտատուների հետ համաձայնեցնել իրենց գծով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսվելիք ծախսերի ֆինանսավորման չափերը` կազմելով համապատասխան արձանագրություններ, և դրանք մինչև 2000 թվականի սեպտեմբերի 15-ը ուղարկել հայտատուներին.
է) մինչև 2000 թվականի սեպտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի բյուջետային ուղերձի նախագիծը (բացառությամբ «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բացատրագրի).
ը) մինչև 2000 թվականի սեպտեմբերի 20-ը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին իրազեկել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին տրվող հատկացումների մասին.
թ) մինչև 2000 թվականի հոկտեմբերի 17-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի բյուջետային ուղերձի, Հայաստանի Հանրապետության 2001-2003 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման և տարածքային զարգացման ծրագրերի նախագծերի հիման վրա մշակված «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ու դրա բացատրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`
ա) մինչև 2000 թվականի հուլիսի 10-ը` համապատասխան ճյուղի (ոլորտի) 2001-2003 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը` համաձայն սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված մեթոդական ցուցումների.
բ) մինչև 2000 թվականի օգոստոսի 1-ը` իրենց և համակարգի 2001-2003 թվականների բյուջետային ֆինանսավորման հայտերը` կազմված համաձայն սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների.
գ) մինչև 2000 թվականի օգոստոսի 1-ը` համապատասխան հիմնավորումներով կանխատեսումներ պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի եկամտային մասում նախատեսվելիք բյուջետային եկամուտների վերաբերյալ (յուրաքանչյուրը` իր մասով).
դ) մինչև 2000 թվականի օգոստոսի 1-ը` համակարգում 2001-2003 թվականներին օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տրամադրված վարկերի օգտագործման վերաբերյալ կանխատեսումները:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` անհրաժեշտության դեպքում մշակել և մինչև 2000 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`
ա) մինչև 2000 թվականի օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի ընթացիկ եկամուտների գծով («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասակարգմամբ) կանխատեսումները` համապատասխան հիմնավորումներով.
բ) մինչև 2000 թվականի օգոստոսի 20-ը` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվելիք դոտացիաների` «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալները (համագործակցելով համապատասխան պետական կառավարման մարմինների հետ)` ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված մեթոդական ցուցումների:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մինչև 2000 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2001 թվականին ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի հանձնման-ընդունման և պահպանման հետ կապված ծախսերի կանխատեսումները:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2001-2003 թվականների Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականության հիմնական ուղղությունները:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության հետ համաձայնեցնելով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`
մինչև 2000 թվականի հուլիսի 20-ը` մարզի (Երևան քաղաքի) 2001-2003 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված մեթոդական ցուցումների.
մինչև 2000 թվականի օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված մեթոդական ցուցումների համաձայն կազմված մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) 2001-2003 թվականների բյուջետային ֆինանսավորման հայտերը.
մինչև 2000 թվականի օգոստոսի 1-ը` մարզի (Երևան քաղաքի) համայնքներից ստացված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին 2001-2003 թվականների հայտերը` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված մեթոդական ցուցումների.
բ) համագործակցել պետական կառավարման համապատասխան մարմինների հետ` վերջիններիս համակարգի` մարզպետներին (Երևանի քաղաքապետին) ենթակա հիմնարկների 2001-2003 թվականների բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման գործում:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մինչև 2000 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2001-2003 թվականների միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված ծախսերի ֆինանսավորման գծով պահանջվող հատկացումների հաշվարկը (կազմակերպությունների կտրվածքով) և առաջարկություններ այդ ծախսերի գծով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի նախագծում հատկացումների նախատեսման առաջնահերթության վերաբերյալ:
9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը մինչև 2000 թվականի հուլիսի 24-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ու տարածքային զարգացման ծրագրերի և Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվություն` ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված ցանկի:
10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին մինչև 2000 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված մեթոդական ցուցումների համաձայն կազմված իրենից 2001-2003 թվականների բյուջետային ֆինանսավորման հայտերը:
11. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին մինչև 2000 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված մեթոդական ցուցումների համաձայն կազմված Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների 2001-2003 թվականների բյուջետային ֆինանսավորման հայտերը` ըստ յուրաքանչյուր դատարանի:
12. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի, Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի նախագծում ներառելու համար մինչև 2000 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001-2003 թվականների կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակների և ծախսերի նախահաշիվների նախագծերը (համապատասխան հիմնավորումներով):
13. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` մինչև 2000 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2001-2003 թվականների ընթացքում մարդասիրական օգնության կարգով և բարեգործական նպատակներով ստացվելիք ապրանքների տեսակի, քանակի, արժեքի, դրանց իրացման պայմանների (ներառյալ իրացումից ստացվող հասույթի օգտագործման ուղղությունները) և հայտնի այլ տվյալների մասին տեղեկատվություն, ինչպես նաև դրանց վերաբերյալ կնքված պայմանագրերի (համաձայնագրերի) պատճենները: