Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ ...

27.05.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2020  -ից մինչեւ   27.05.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 26.05.2020 թիվ 20-Լ հրաման)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 28-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 44.1, 44.2, 53, 95, 110.1, 110.2, 125.1, 134, 135.1, 139, 153, 160, 169.23, 172.2, 173, 173.2, 175, 177, 178, 178.1, 179.1, 180 (բացառությամբ հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 181, 182.3, 183, 184, 189.8, 190-193, 199 և 200-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ոստիկանության տարածքային մարմինների պետերը, նրանց տեղակալները, իսկ ոստիկանության պետի կամ տեղակալի լիազորագրի հիման վրա` նաև նրանց ենթակա ծառայողները,

2) Օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 123-123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-123.7, 124-124.4, 124.6, 125-126, 128, 129.2, 129.3, 131, 132, 134, 135.1, 135.2, 139, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհային ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետը, բաժնի (բաժանմունքի) պետի տեղակալը, ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, ճանապարհային ոստիկանության վարչական մասի և տարածքային ստորաբաժանումների ծառայողները,

3) Օրենսգրքի 195.1-196-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը, պետի տեղակալը, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների պետերը (ղեկավարները),

4) Օրենսգրքի 201-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը, պետի տեղակալը, սահմանային անցակետում տեղաբաշխված ստորաբաժանման պետը, տեղակալը և ավագ տեսուչը, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների պետերը (ղեկավարները),

5) Օրենսգրքի 186-րդ հոդվածով (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության Ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում) նախատեսված վարչական իրավախախտումների համար` ոստիկանության տարածքային մարմինների պետերը, իսկ Երևան քաղաքում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ                  Ա. Սարգսյան

 

2019թ. դեկտեմբերի 30

Երևան

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն հրամանի նախաբանի համաձայն այն  ընդունել է Վարչական

իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի

224-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: Սույն հղումից բխում է, որ

սույն հրամանի պահանջները պարտադիր են ոչ միայն ոստիկանության

աշխատողների, այլ նաև ցանկացած անձի համար, որի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական

իրավախախտումների վերաբերյալ գործեր կքննվեն կամ կամ ում նկատմամբ

վարչական տույժեր կնշանակվեն: «Նորմատիվ իրավական ակտերի

մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն

ներքին իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան

համապատասխան ընդունված իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի

կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ

աշխատանքային կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում

են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից:

ՀՀ քաղաքացիները ընդունող մարմնի հետ աշխատանքային կամ վարչական

հարաբերությունների մեջ չեն կամ չեն օգտվում դա ընդունող մարմնի

ծառայություններից կամ աշխատանքներից:

Դատական վեճերից խուսափելու համար կարծում ենք, որ սույն հրամանը

կարող էր ընդունվել միայն նորմատիվ իրավական ակտի տեսքով:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
30.12.2019
N 28-Լ
Հրաման