Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1923-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 15.3-րդ, N 3 հավելվածի 13-րդ կետի 15.3-րդ, 14-րդ կետի 6.1-ին, 6.3-րդ և 31-րդ կետի 3-րդ ենթակետերից հանել «գյուղատնտեսական» բառը.

2) որոշման N 2 հավելվածում`

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ ենթակետով.

«13) վարկային պարտավորությունների գծով 100 հազար դրամ և ավելի միջին ամսական մարում կատարելու հանգամանքը»,

բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20-րդ ենթակետով.

    «20) հարմար աշխատանքից հրաժարված անձ    Գ95     10»,

գ. 3-րդ կետի 19-րդ ենթակետում «15» թիվը փոխարինել «12» թվով,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.2-րդ կետով.

«16.2. Ընտանիքի որևէ չափահաս անդամի` վարկային պարտավորությունների գծով 100 հազար դրամ և ավելի միջին ամսական մարում կատարելու հանգամանքը`

1) ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում K(վարկ) գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: Վարկային պարտավորությունների գծով միջին ամսական մարման չափի հաշվարկը որոշվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 459-Ն որոշման կնքված պայմանագրի.

2) նշված պայմանը չբավարարող մնացած ընտանիքների համար K(վարկ)-ն հավասարվում է 1.0-ի:»,

ե. 19-րդ կետի բանաձևը «K(բգ)» տառերից հետո լրացնել «x K(վարկ)» տառերով.

3) որոշման N 3 հավելվածում`

ա. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20-րդ ենթակետով.

    «20) հարմար աշխատանքից հրաժարված անձ                    Գ95

պահանջվող փաստաթուղթը` եզրակացություն (տվյալ) ստացված զբաղվածության տարածքային կենտրոնից.»,

բ. 14-րդ կետի 6.3-րդ ենթակետում «հավելվածի 7-8-րդ կետերով» բառերը փոխարինել «հավելվածով» բառով,

գ. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.4-րդ ենթակետով.

«6.4) հարմար աշխատանքից հրաժարված անձ է համարվում այն գործազուրկը կամ առանձին խմբի գործազուրկը կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձը, որի վերաբերյալ զբաղվածության տարածքային կենտրոնը տրամադրել է հարմար աշխատանքից հրաժարվելու վերաբերյալ եզրակացություն.»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.2-րդ կետով.

«19.2. Ընտանիքի որևէ չափահաս անդամի` վարկային պարտավորությունների գծով 100 հազար դրամ և ավելի միջին ամսական մարում կատարելու հանգամանքն ամրագրվում է «Վ» ծածկագրով, որը կարող է չամրագրվել, եթե առկա են խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը դրա մասին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ընթացքում կատարված ուսումնասիրության մասին արձանագրությունը:»,

ե. 20-րդ կետում «19.1» թիվը փոխարինել «19.2» թվով,

զ. 20-րդ կետի 1-ին ենթակետում «19.1-ին» բառերը փոխարինել «19.1-19.2-րդ» բառերով,

է. 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատանքի անցած անդամներին վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները` գործատուի կողմից տրված տեղեկանքի հիման վրա` աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող վեց ամիսների համար: Ընդ որում, սույն նորմը նույն անձի համար կրկին կարող է կիրառվել առնվազն քսանչորս ամիս անց:»,

ը. 34-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» պարբերությամբ.

«է. ընտանիքի որևէ չափահաս անդամի` վարկային պարտավորությունների գծով 100 հազար դրամ և ավելի միջին ամսական մարում կատարելու հանգամանքի մասին.»,

թ. N 4 ձևի 33-րդ կետում «19.1» թիվը փոխարինել «19.2» թվով,

ժ. N 7 ձևը «Բնական գազ» պարբերությունից հետո լրացնել «վարկային պարտավորություն» պարբերությամբ.

4) որոշման N 5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Ընտանիքի տնօրինած անասնատեսակի և դրա քանակի մասին տեղեկանքում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 16 հավելվածով նախատեսված` անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրով ձեռք բերված կենդանիների մասին տվյալներ` տվյալ ընտանիքի վերաբերյալ կնքված պայմանագրի գործողության ժամանակահատվածի համար:».

5) որոշման N 8 հավելվածի N 4 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.

 

 

._____________________________________________________________________.

|19.|«Վ» (վարկային պարտավորություն)|     |     |      |     |         |

|1  |                              |     |     |      |     |         |

._____________________________________________________________________.

«:

 

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության գործողությունը տարածվում է 2019 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «է» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2019
N 1923-Ն
Որոշում