Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1935-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում «ընթացքի և մշտադիտարկման տեղեկանքի ձևը» բառերը փոխարինել «հսկողության, մշտադիտարկման և ավարտի փաստագրման ձևը» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 4-րդ կետը «նախատեսվող օբյեկտի» բառերից հետո լրացնել «նախագծման տեխնիկական բնութագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված NN 4-2, 4-3 ձևերին համապատասխան» բառերով, իսկ «փետրվարի 10-ը» բառերը փոխարինել «փետրվարի 2-ը» բառերով,

i

բ. 5-րդ կետից հանել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերը, «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով, «(այսուհետ` նախարարություն)» բառերից հետո լրացնել «` մինչև ընթացիկ տարվա փետրվարի 5-ը» բառերով և «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ուշ, քան սույն կետով սահմանված ժամկետը» բառերով,

i

գ. 6-րդ կետից հանել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը, իսկ «մարմինների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ոլորտային մասնագիտացված կառույցների» բառերով,

i

դ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին, 9.2-րդ և 9.3-րդ կետերով.

«9.1. Համայնքները, ստացված դիրքորոշումների և դիտողությունների հիման վրա, լրամշակում են հայտը և մեքենասարքավորումների, գույքի ձեռքբերման ու շինարարական օբյեկտների նախագծման տեխնիկական բնութագրերը և երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան մարզպետարան:

9.2. Մարզպետարանը, ստուգելով լրամշակված հայտի և տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը նախարարության կողմից ներկայացված դիրքորոշումների և դիտողությունների հետ, առաջարկում է համապատասխան համայնքներին կազմակերպել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների գնման մրցութային գործընթաց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.3. Համայնքները մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերման ու շինարարական օբյեկտների նախագծման մրցույթի հրապարակման, ստորագրված արձանագրությունների և կնքված պայմանագրերի պատճենները ներկայացնում են համապատասխան մարզպետարան:»,

i

ե. 10-րդ կետից հանել «առավելագույնը 30 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը, իսկ «մարզպետարաններ» բառից հետո լրացնել «մինչև ընթացիկ տարվա ապրիլի 27-ը:» բառերով,

i

զ. 11-րդ կետից հանել «, երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը, իսկ «հունիսի 5-ը» բառերը փոխարինել «ապրիլի 30-ը» բառերով, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է փաթեթը համապատասխան համայնքի ղեկավարին` լրամշակման, և համայնքի ղեկավարի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան սույն կետով սահմանված ժամկետը, լրամշակված փաթեթը չներկայացվելու դեպքում հայտը համարվում է վերադարձված:»,

i

է. 12-րդ կետի 4-րդ ենթակետում «նախագծանախահաշվային փաստաթղթերը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված դրանց վերաբերյալ փորձաքննական դրական եզրակացությունները» բառերը փոխարինել «նախագծանախահաշվային փաստաթղթերի լրակազմ փաթեթը, այդ թվում` նախագծի ելակետային տվյալները` ճարտարապետահատակագծային առաջադրանքը, տեխնիկական պայմանները, տարածքի ինժեներաերկրաբանական հետազննության և գոյություն ունեցող շենքերի և շինությունների փաստացի տեխնիկական վիճակի հետազննության եզրակացությունները, ինչպես նաև նախագծի, այդ թվում` նախագծանախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ տրված փորձաքննության դրական եզրակացությունը, շահագրգիռ մարմինների համաձայնեցումները» բառերով,

ը. 13-րդ կետից հանել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը,

i

թ. 14-րդ կետում «10» թիվը փոխարինել «5» թվով,

i

ժ. 15-րդ կետից հանել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը,

i

ժա. 17-րդ կետից հանել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում, հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև ընթացիկ տարվա հունիսի 20-ը:»,

i

ժբ. 23-րդ կետում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով, իսկ «կարգով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հիմք ընդունելով սույն որոշման N 4 հավելվածով սահմանված ծրագրերի իրականացման, հսկողության, մշտադիտարկման գործընթացները`» բառերով,

i

ժգ. 24-րդ կետի «վերականգնվող էներգետիկա, այդ թվում` արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում» տողում «45», «50», «55», «60» թվերը համապատասխանաբար փոխարինել «50», «55», «60», «65» թվերով, «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում» տողը լրացնել «, այդ թվում` էներգախնայող միջոցառումների կիրառում» բառերով, իսկ «45», «50», «55», «60» թվերը համապատասխանաբար փոխարինել «50», «55», «60», «65» թվերով, «Աղբավայրերի բարեկարգում կամ փակում» տողում «35», «40», «45», «50» թվերը համապատասխանաբար փոխարինել «40», «45», «50», «55» թվերով.

ժդ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 24.1-ին կետով.

i

«24.1. Մասնավոր հատվածի (կազմակերպություններ, ընկերություններ, բնակչություն) կողմից ծրագրի 20 տոկոս և ավելի համաֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելանում է 5 տոկոսով:»,

ժե. 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

i

«Ծրագրի ընդհանուր գումարից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան չափաբաժնով համաֆինանսավորումը կատարվում է համապատասխան համայնքի չափաբաժնի ֆինանսավորումից հետո: Ծրագրի իրականացման արդյունքում խնայված, ինչպես նաև կապալառուի կողմից գանձվող տույժ ու տուգանքների գումարը բաշխվում է համամասնորեն:».

3) որոշման N 3 հավելվածի`

i

ա. «Ծրագրի անվանումը» սյունակը «Համայնքի բնակավայրի ենթակառուցվածքների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն» բառերից հետո լրացնել «` հստակ նշելով`

- ջրամատակարարման և ջրահեռացման համակարգից օգտվող համայնքի բնակչության տոկոսը և ջրամատակարարման տևողությունը,

- գազամատակարարման համակարգից օգտվող համայնքի բնակչության տոկոսը,

- ոռոգման համակարգից օգտվող բնակչության տոկոսը և համայնքում գյուղատնտեսական հողերից ոռոգվող հողատարածքների տոկոսը,

- լուսավորության համակարգի առկայությամբ փողոցների տոկոսը` համայնքի ընդհանուր փողոցների մեջ և նշել էներգախնայող և ԼԵԴ լուսավորություն է, թե ոչ» բառերով,

բ. «Ծրագրի անվանումը» սյունակը «Ծրագրի իրականացման արդյունքում համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցների արժեքի ավելացում» բառերից հետո լրացնել «բացառությամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի» բառերով,

գ. «Ծրագրի անվանումը» սյունակում «Ծրագրի իրականացման ընթացքում և արդյունքում ստեղծվող աշխատատեղեր» բառերը փոխարինել «Նշել ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվող ժամանակավոր և հիմնական աշխատատեղերի քանակը և դրանց նկարագրությունը» բառերով,

դ. «Ծրագրի անվանումը» սյունակը «Ծրագրի ընդհանուր բյուջեն» բառերից հետո լրացնել «, այդ թվում`

- շինարարական օբյեկտների նախագծման արժեքը _________ դրամ,

- նախագծանախահաշվային փաստաթղթերի պետական փորձաքննության ծառայության արժեքը` _________ դրամ,

- տեխնիկական հսկողության ծառայությունների արժեքը` _________ դրամ,

- հեղինակային հսկողության ծառայությունների արժեքը` _________ դրամ,

- գոյություն ունեցող շենք-շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ փորձաքննության ծառայության արժեքը` _________ դրամ,

ինչպես նաև առանձին ներկայացնել հասարակական շենքերի և բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման գույքի կառուցման/նորոգման դեպքում` էներգախնայողության միջոցառումների արժեքը _________ դրամ» բառերով.

4) որոշման N 4 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 16-ի

N 1708-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական

ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման

գործընթացում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության

արժանացած ծրագրերի իրականացման, հսկողության, մշտադիտարկման և

ավարտի փաստագրման ձև

 

._____________________________________________________________________.

|NN |Գործողությունը                  |Մշտադիտարկումը և  գնահատումը    |

|ը/կ|                                |                                |

|___|________________________________|________________________________|

|1. |Համայնքի կողմից «Գնումների      |Մրցույթի վերաբերյալ             |

|   |մասին» ՀՀ օրենքով սահմանված     |տեղեկատվության գրանցումը և      |

|   |կարգով կապալառուի ընտրության    |մշտադիտարկումն իրականացվում են  |

|   |համար մրցույթի հրավեր: Հրավերի  |համապատասխան մարզպետարանի կողմից|

|   |տեքստը և  տպագրված              |                                |

|   |հայտարարությունը ներկայացվում են|                                |

|   |համապատասխան մարզպետարան        |                                |

|___|________________________________|________________________________|

|2. |Համայնքի կողմից գնումների       |Արձանագրությունների գրանցումը և |

|   |արդյունքներն ամփոփող նիստերի    |մշտադիտարկումն իրականացվում են  |

|   |արձանագրությունը ներկայացվում է |համապատասխան մարզպետարանի կողմից|

|   |համապատասխան մարզպետարան        |                                |

|___|________________________________|________________________________|

|3. |ՀՀ կառավարության 2017 թվականի   |Մարզպետարանի կողմից             |

|   |մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ     |յուրաքանչյուր ծրագրի իրականացման|

|   |հաստատված գնումների գործընթացի  |համար համայնքի և  կապալառուի կամ|

|   |կազմակերպման կարգի դրույթների   |մատակարարի միջև  կնքված         |

|   |համաձայն համայնքի կողմից        |պայմանագիրը ներկայացվում է ՀՀ   |

|   |կապալառուի կամ մատակարարի հետ   |տարածքային կառավարման և         |

|   |պայմանագրի կնքում և  պայմանագրի |ենթակառուցվածքների              |

|   |պատճենի ներկայացում համապատասխան|նախարարություն (այսուհետ`       |

|   |մարզպետարան                     |նախարարություն)                 |

|___|________________________________|________________________________|

|4. |Յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի|Մարզպետարանն իրականացնում է     |

|   |համար նախագծող ընկերության,     |կապալառուի և  տեխնիկական        |

|   |աշխատանքներն իրականացնող        |հսկողություն իրականացնող        |

|   |կապալառուի կամ մատակարարի,      |կազմակերպությունների հետ կնքված |

|   |ինչպես նաև  տեխնիկական          |պայմանագրերի կատարման           |

|   |հսկողություն իրականացնող        |մշտադիտարկում և  հավաքագրված    |

|   |լիցենզավորված կազմակերպության   |տվյալների հիման վրա ստեղծում է  |

|   |տվյալների հավաքագրում           |տեղեկատվական բազա` կապալառուի   |

|   |մարզպետարանի կողմից             |տվյալների, պայմանագրի կնքման    |

|   |                                |ամսաթվի և  պայմանագրով սահմանված|

|   |                                |աշխատանքների կատարման           |

|   |                                |ժամկետների, ինչպես նաև          |

|   |                                |տեխնիկական հսկողություն         |

|   |                                |իրականացնող լիցենզավորված       |

|   |                                |կազմակերպության տվյալների       |

|   |                                |վերաբերյալ և  ներկայացնում      |

|   |                                |նախարարություն:                 |

|   |                                |Նախարարությունը ամփոփում է      |

|   |                                |տեղեկատվությունը և  ըստ         |

|   |                                |անհրաժեշտության այն ներկայացնում|

|   |                                |շահագրգիռ մարմիններին           |

|___|________________________________|________________________________|

|5. |Համապատասխան համայնքում         |Յուրաքանչյուր կատարողականի ակտի |

|   |սուբվենցիայի ծրագրի պատասխանատու|ընդունում պատասխանատու          |

|   |ստորաբաժանման սահմանում`        |ստորաբաժանման կողմից և          |

|   |ներգրավելով համապատասխան        |փաստաթղթերի ներկայացում         |

|   |մարզպետարանի մասնագետին         |համապատասխան մարզպետարան        |

|___|________________________________|________________________________|

|6. |Մարզպետի հանձնարարականով        |Բոլոր ծրագրերի ընթացքի          |

|   |մարզպետարանում ստեղծվում է      |վերաբերյալ համապատասխան         |

|   |ոլորտային մասնագետներից բաղկացած|տեղեկատվության և  լուսանկարների |

|   |մշտադիտարկման աշխատանքային      |ներկայացում նախարարություն`     |

|   |խումբ: Վերջինիս կողմից          |ամիսը երկու անգամ               |

|   |իրականացվում են սուբվենցիայի    |                                |

|   |ծրագրերով կատարվող աշխատանքների |                                |

|   |ընթացքի և  որակի                |                                |

|   |համապատասխանության              |                                |

|   |ուսումնասիրության               |                                |

|   |այցելություններ` ամիսը 2 անգամ  |                                |

|   |յուրաքանչյուր ծրագրի համար      |                                |

|___|________________________________|________________________________|

|7. |Նախարարության ոլորտային         |Համապատասխան տեղեկանքների և     |

|   |մասնագետների, ոլորտային         |արձանագրությունների ներկայացում |

|   |գերատեսչությունների համապատասխան|նախարարություն                  |

|   |մասնագետների (համաձայնությամբ), |                                |

|   |ինչպես նաև  ՀՀ քաղաքաշինության, |                                |

|   |տեխնիկական և  հրդեհային         |                                |

|   |անվտանգության տեսչական մարմնի   |                                |

|   |մարզային բաժինների մասնագետների |                                |

|   |(համաձայնությամբ) կողմից        |                                |

|   |իրականացվող ծրագրերի որակի և    |                                |

|   |ժամկետների վերահսկողության մասով|                                |

|   |այցելություններ                 |                                |

|___|________________________________|________________________________|

|8. |Ծրագրով իրականացվող աշխատանքների|Համապատասխան տեղեկանքների և     |

|   |ընթացքի և  որակի                |փորձարկումների ու               |

|   |համապատասխանելիության           |հետազննությունների ներկայացում  |

|   |այցելությունների ընթացքում      |նախարարություն                  |

|   |թերությունների բացահայտման      |                                |

|   |դեպքում այցելություն կատարող    |                                |

|   |մասնագետների կողմից միջնորդագիր |                                |

|   |է ներկայացվում համապատասխան     |                                |

|   |մարզպետարան` լրացուցիչ          |                                |

|   |փորձարկումների և                |                                |

|   |հետազննությունների կատարման     |                                |

|   |անհրաժեշտության վերաբերյալ:     |                                |

|   |Մարզպետարանն առաջարկում է       |                                |

|   |համապատասխան համայնքի ղեկավարին,|                                |

|   |որպեսզի կապալառուն իրականացնի   |                                |

|   |անհրաժեշտ տեխնիկական            |                                |

|   |հետազոտություններն ու           |                                |

|   |փորձարկումներն իր միջոցների     |                                |

|   |հաշվին (ՀՀ կառավարության 2015   |                                |

|   |թվականի մարտի 19-ի N 596-Ն      |                                |

|   |որոշման դրույթների համաձայն)    |                                |

|___|________________________________|________________________________|

|9. |Լրացուցիչ փորձարկումների        |Անհրաժեշտության դեպքում         |

|   |իրականացում                     |նախարարությունը դիմում է        |

|   |                                |մասնագիտացված կառույցներին`     |

|   |                                |լրացուցիչ հետազննություններ և   |

|   |                                |փորձարկումներ իրականացնելու     |

|   |                                |համար                           |

|___|________________________________|________________________________|

|10.|Սուբվենցիոն ծրագրով իրականացված |ՀՀ կառավարության 2015 թվականի   |

|   |շինարարական աշխատանքների        |մարտի 19-ի N 596-Ն որոշման      |

|   |կատարողական ակտերի կազմում      |դրույթների համաձայն կատարողական |

|   |                                |ակտերը կազմվում են կապալառուի և |

|   |                                |տեխնիկական հսկողություն         |

|   |                                |իրականացնող անձի կողմից և       |

|   |                                |ներկայացվում է համայնքի         |

|   |                                |ղեկավարին, համայնքի ղեկավարն այն|

|   |                                |ներկայացնում է շինարարական      |

|   |                                |աշխատանքներն ընդունող           |

|   |                                |հանձնաժողովին                   |

|___|________________________________|________________________________|

|11.|Սուբվենցիոն ծրագրով             |Համայնքի կողմից մատակարարի      |

|   |մեքենասարքավորումների և  գույքի |մասնակցությամբ իրականացվում են  |

|   |ձեռքբերման դեպքում` դրանց       |մեքենասարքավորումների և  գույքի |

|   |փորձարկում և  ընդունման ակտի    |փորձարկում և  ընդունում         |

|   |կազմում                         |                                |

|___|________________________________|________________________________|

|12.|Սուբվնեցիայի ծրագրով շինարարական|Ընդունող հանձնաժողովի կազմում   |

|   |աշխատանքների ընդունող           |ներգրավվում են կառուցապատողի,   |

|   |հանձնաժողովի ստեղծում           |կապալառուի, տեխնիկական          |

|   |                                |հսկողություն և  օրենքով կամ     |

|   |                                |պայմանագրով նախատեսված          |

|   |                                |դեպքերում` հեղինակային          |

|   |                                |հսկողություն իրականացնող անձինք,|

|   |                                |համապատասխան մարզպետարանի, ՀՀ   |

|   |                                |քաղաքաշինության, տեխնիկական և   |

|   |                                |հրդեհային անվտանգության տեսչական|

|   |                                |մարմնի տարածքային բաժնի         |

|   |                                |ներկայացուցիչը, ինչպես նաև      |

|   |                                |օրենքով համապատասխան            |

|   |                                |վերահսկողական իրավասություններով|

|   |                                |օժտված այլ շահագրգիռ պետական    |

|   |                                |մարմինների և  իրավասու մարմնի   |

|   |                                |ներկայացուցիչները               |

|___|________________________________|________________________________|

|13.|Կատարողական փաստաթղթերը (ակտերը)|Մարզպետարանը տեղեկանքները,      |

|   |և  շինարարության վարման մատյանն |արձանագրությունները ներկայացնում|

|   |ընդունող հանձնաժողովի անդամները,|է նախարարություն                |

|   |ըստ անհրաժեշտության, կարող են   |                                |

|   |ուսումնասիրել դրանք` պահանջելով |                                |

|   |կառուցապատողից: Կատարողական     |                                |

|   |փաստաթղթերի կամ դրանց մի մասի   |                                |

|   |բացակայության դեպքում կապալառուն|                                |

|   |պարտավոր է իր միջոցների հաշվին  |                                |

|   |վերականգնել դրանք` անհրաժեշտ    |                                |

|   |տեխնիկական հետազոտություններ կամ|                                |

|   |փորձարկումներ կատարելու միջոցով |                                |

|___|________________________________|________________________________|

|14.|Նախարարության ոլորտային         |Այցելության արդյունքներով       |

|   |մասնագետների, ոլորտային         |թերությունների առկայության մասին|

|   |գերատեսչությունների համապատասխան|տեղեկատվություն է ներկայացվում  |

|   |մասնագետների, ինչպես նաև  ՀՀ    |համապատասխան համայնքի ղեկավարին,|

|   |քաղաքաշինության, տեխնիկական և   |ինչպես նաև  նախարարությանը      |

|   |հրդեհային անվտանգության տեսչական|                                |

|   |մարմնի մարզային կառույցների     |                                |

|   |(համաձայնությամբ) մասնագետների  |                                |

|   |կողմից ավարտված շինարարական     |                                |

|   |աշխատանքների որակի              |                                |

|   |վերահսկողության մասով           |                                |

|   |այցելություններ                 |                                |

|___|________________________________|________________________________|

|15.|Ավարտված շինարարության          |Ավարտված շինարարական օբյեկտի`   |

|   |փաստագրում                      |հաստատված նախագծին և            |

|   |                                |նորմատիվատեխնիկական փաստաթղթերի |

|   |                                |պարտադիր պահանջներին            |

|   |                                |համապատասխանությունը հավաստվում |

|   |                                |է ընդունող հանձնաժողովի ակտով և |

|   |                                |հիմնավորվում է կատարողական      |

|   |                                |փաստաթղթերով կամ օբյեկտի        |

|   |                                |տեխնիկական վիճակի (շահագործման  |

|   |                                |ենթակա լինելու) մասին           |

|   |                                |համապատասխան հետազննության      |

|   |                                |դրական եզրակացություններով      |

|___|________________________________|________________________________|

|16.|Շինարարական օբյեկտների ավարտական|ՀՀ կառավարության 2015 թվականի   |

|   |ակտի (շահագործման թույլտվության)|մարտի 9-ի N 596-Ն որոշման       |

|   |ձևակերպում  համայնքի ղեկավարի   |դրույթների համաձայն համայնքի    |

|   |կողմից                          |ղեկավարը, հիմք ընդունելով       |

|   |                                |ընդունող հանձնաժողովի ակտը,     |

|   |                                |հաստատում է օբյեկտի ավարտական   |

|   |                                |ակտը (շահագործման               |

|   |                                |թույլտվությունը)                |

|___|________________________________|________________________________|

|17.|Ծրագրի ավարտ և  փակում          |Ծրագրի ավարտի և  փակման         |

|   |                                |վերաբերյալ (լուսանկարներով,     |

|   |                                |հոդվածներով և  այլն)            |

|   |                                |համապատասխան համայնքի կողմից    |

|   |                                |ներկայացվում է համապատասխան     |

|   |                                |մարզպետարան: Մարզպետարանը       |

|   |                                |ներկայացնում է նախարարություն   |

._____________________________________________________________________.

«:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2019
N 1935-Ն
Որոշում