Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունվարի 2020 թվականի N 27-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Վաշինգտոնում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կայանալիք արբիտրաժային գործով լսումներին մասնակցելու նպատակով 2020 թվականի հունվարի 18-25-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամներ Եղիշե Կիրակոսյանի և Քրիստինե Խանազադյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Պատվիրակության անդամներ Մինաս Արաբյանի, Վահագն Գրիգորյանի, Տիգրան Մարկոսյանի և Արսեն Չիտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված արտասահմանյան գործուղումների համար հատկացված միջոցների հաշվին` ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա:

4. Եղիշե Կիրակոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թվականի հունվարի 10-ի

N 27-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ե. Կիրակոսյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների

                         եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ

                         (պատվիրակության ղեկավար)

 

    Ք. Խանազադյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների

                         եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի

                         միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային

                         դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության

                         պետի պաշտոնակատար

 

    Մ. Արաբյան         - Արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության

                         կողմից ներգրավված փորձագետ

 

    Վ. Գրիգորյան       - Արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության

                         կողմից ներգրավված փորձագետ

 

    Տ. Մարկոսյան       - Արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության

                         կողմից ներգրավված փորձագետ

 

    Ա. Չիտչյան         - Արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության

                         կողմից ներգրավված վկա

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.01.2020
N 27-Ա
Որոշում