ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
20 դեկտեմբերի 2019 թվականի N 870-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 558-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը և 267-րդ հոդվածի 5-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի օգոստոսի 27-ի «Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունների, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագրի և միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 558-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ձևի 5-րդ ենթակետի «հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող» բառերից առաջ լրացնել «Երևան քաղաքի վարչական սահմաններում» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Դ. Անանյան