Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2019 թվականի N 177-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» N 405-Ն որոշման հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

i

«2) շինարարական աշխատանքներն սկսելուց ոչ ավելի վաղ, քան մեկ ամիս առաջ կառուցապատվող օբյեկտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցված` ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված շինարարական հրապարակի կազմակերպումը,»:

2) Հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետում «աղտոտումն» բառը փոխարինել «աղտոտման» բառով:

i

3) Հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «եթե շինարարական հրապարակը նախատեսվում է կազմակերպել նախքան շինարարական աշխատանքներ իրականացնելն, ապա» բառերը:

4) Հավելվածի 7-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

«6) եթե կառուցապատումն իրականացվում է փողոցներին հարող հողամասերում, ապա շինարարական հրապարակի կազմակերպման պահից Կառուցապատողը պետք է ապահովի հետիոտնի անվտանգ շարժման համար անհրաժեշտ ժամանակավոր հարմարություններ, այդ թվում` թեքահարթակներ ունեցող առանձին անցուղի և ժամանակավոր լուսավորություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տեղադրի ճանապարհային երթևեկության կանոնների լրացուցիչ նշաններ` այն նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ,»:

5) Հավելվածի 7-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

«8) Կառուցապատողը պետք է կազմակերպի շինարարական աղբի կանոնավոր տեղափոխման աշխատանքները և մինչև աղբի տեղափոխումը այն պահի Կառուցապատվող օբյեկտում, իսկ շինարարական հրապարակի առկայության դեպքում` դրա համար շինարարական հրապարակում նախատեսված տարածքում` ծածկված անթափանց թաղանթներով կամ փակ տարաների (կոնտեյներներ, պարկեր և այլն) մեջ,»:

6) Հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով`

«եթե կառուցապատումն իրականացվում է փողոցներին հարող հողամասերում, ապա շինարարության թույլտվությամբ սահմանված սկզբնական, իսկ ժամկետի երկարաձգման դեպքում` երկարաձգված ժամկետում կառուցապատումը չավարտվելու դեպքում կառուցապատվող հողամասին հարող և շինարարական հրապարակի սահմաններում ներառված` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության մասին պայմանագիրը ենթակա է Երևանի քաղաքապետի կողմից միակողմանի վաղաժամկետ լուծման, և Կառուցապատողը պարտավոր է Երևանի քաղաքապետի պահանջով և սահմանած ողջամիտ ժամկետում իր հաշվին վերացնել հետիոտնի շարժման համար կազմակերպված ժամանակավոր հարմարությունները և վերականգնել մայթը, ընդ որում Կառուցապատողը պարտավոր է վերականգնված մայթը սահմանազատել կառուցապատվող տարածքից` շինարարական հրապարակի ցանկապատման համար օգտագործված շինարարական նյութերին համանման նյութերով: Երևանի քաղաքապետը մայթի վերականգնման պահանջը ներկայացնում է` բնականոն երթևեկության վերականգնման և տարածքի բարեկարգման անհրաժեշտությունից ելնելով, քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից տրված` շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության եզրակացության հիման վրա, որի ստացման ծախսը ենթակա է փոխհատուցման Կառուցապատողի կողմից: Երևանի քաղաքապետի պահանջով և սահմանած ողջամիտ ժամկետում մայթը Կառուցապատողի կողմից չվերականգնվելու դեպքում, այն ենթակա է վերականգնման և սահմանազատման Երևանի քաղաքապետի որոշմամբ` Կառուցապատողի հաշվին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

    Երևանի  քաղաքապետ                      Հ. Մարության

 

 

pin
Երևանի ավագանի
25.12.2019
N 177-Ն
Որոշում