Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2020 թվականի N 28-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-396-29.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-396-29.11.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը սահմանում է փորձաշրջան` մեկից հինգ տարի ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից գրվելը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել մեկից երեք տարի ժամկետով:

Նախագծով առաջարկվող կարգավորումների պայմաններում, երբ դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառելիս սահմանի փորձաշրջան, օրինակ` չորս տարի ժամկետով, վերջինս լրացուցիչ պատիժ նշանակելիս հարկադրված կլինի չորս տարի ժամկետով անձին զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Ստացվում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս անձի նկատմամբ հնարավոր կլինի նշանակել ավելի երկար ժամկետով լրացուցիչ պատիժ, քան այն դեպքում, երբ անձի նկատմամբ սահմանվում է պատիժ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

Բացի դրանից, նախագծի կարգավորումների պայմաններում դատարանները կզրկվեն հնարավորությունից պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ նշանակել փորձաշրջանի ժամկետից կարճ ժամկետով լրացուցիչ պատիժ, նմանատիպ մոտեցումն ևս ընդունելի չէ:

Միաժամանակ հարկ է նշել, որ նախագծի հիմնավորումից կարելի է ենթադրություն անել առ այն, որ նախագծի հեղինակը ցանկացել է սահմանել, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս անձի նկատմամբ նշանակվող լրացուցիչ պատիժը չի կարող գերազանցել փորձաշրջանի ժամկետը:

Հետևաբար, առաջարկում ենք նախագծում օգտագործել այնպիսի ձևակերպում, որի պայմաններում չեն առաջանա վերոնշյալ խնդրահարույց իրավիճակները:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ նախագծով առաջարկվող կարգավորումներն վերաբերում են պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտին, գտնում ենք, որ առավել նպատակահարմար է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում:

2. Նախագծի 2-րդ հոդվածում «հրապարակման օրվան հաջորդող օրվանից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով` նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.01.2020
N 28-Լ
Որոշում