Սեղմել Esc փակելու համար:
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՏԵՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2020 թվականի N 81-Ն

 

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 552, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 349-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը և 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 6-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» (պետական գրանցման համարը` 222.210.952674), «Անտառային մոնիթորինգի կենտրոն» (պետական գրանցման համարը` 273.210.04175) և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» (պետական գրանցման համարը` 286.210.04768) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ`

1) «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սույն որոշման 1-ին կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է, և դրան են անցնում միաձուլման ձևով վերակազմակերպված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտերին համապատասխան.

2) սույն որոշման 1-ին կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունն է.

4) «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիայի և 1992 թվականի փետրվարի 8-ի «Հիդրոօդերևութաբանության բնագավառում փոխգործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում համագործակցում է միջազգային կազմակերպությունների և այլ երկրների հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ:

3. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

1) շրջակա միջավայրի բաղադրիչների` մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, բուսական ու կենդանական աշխարհի, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների ու անտառների, հողերի և ընդերքի պահպանության և բնական ռեսուրսների (բացառությամբ` օգտակար հանածոների պաշարների) բանական օգտագործման ապահովմանը նպաստելը` շրջակա միջավայրի բաղադրիչների և դրանց վրա ազդող գործոնների նկատմամբ դիտարկումների իրականացման, վիճակի գնահատման համար բավարար տվյալների ստեղծման, դրանց գրանցման, վերլուծման, տրամադրման ու պահման միջոցով.

2) հիդրոօդերևութաբանական տարրերի (մթնոլորտային ճնշում, քամի, խոնավություն, օդի և ջրի ջերմաստիճան, ջրի մակարդակ և ծախս, հորդացում, սառցակալում և այլն) և պրոցեսների վիճակը բնորոշող տեղեկատվության ստանալը` դիտարկումների իրականացման, ստացված տեղեկատվության ուսումնասիրության, օգտագործման, տրամադրման, պահպանման և վիճակի գնահատման ու կանխատեսման միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների ու ռադիոլոկացիոն դիտարկումների կազմակերպման և իրականացման ապահովումը:

4. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության խնդիրներն են`

1) պլանավորված, միջազգային ստանդարտներին ու միասնական ցուցանիշներին համապատասխան շրջակա միջավայրի և հիդրոօդերևութաբանական գործունեության մոնիթորինգի ապահովումը.

2) շրջակա միջավայրի և հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների նկատմամբ դիտարկումների իրականացման, դրանց վիճակի մասին հավաստի տեղեկատվության ստացման, ստացված տեղեկատվությունը միասնական տեղեկատվական շտեմարաններում (ֆոնդում) ներբեռնման և պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին ու հասարակությանը տեղեկատվության տրամադրման ապահովումը.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրի վիճակի աղտոտվածությամբ պայմանավորված և վտանգավոր ու տարերային հիդրոօդերևութաբանական երևույթներից բնակչության և տնտեսության պաշտպանությանը, քաղաքացիների կյանքին ու սեփականությանն սպառնացող վտանգի վերաբերյալ ահազանգման համակարգի ապահովումը.

4) շրջակա միջավայրի և հիդրոօդերևութաբանական գործունեության համակարգերի կատարելագործման, դիտացանցերի ու նյութատեխնիկական բազայի զարգացման, ժամանակակից տեխնիկական միջոցների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, տեխնիկական միջոցների շահագործման և ընթացիկ նորոգման, մասնագիտական չափիչ-ստուգիչ սարքերի և այլ չափման միջոցների ստուգաչափման ու չափաբերման գործընթացի ապահովումը.

5) թափոնների և դրանց հեռացման վայրերի դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացման և բացասական ազդեցությունների վերհանման ապահովումը:

5. Թույլատրել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լաբորատոր հետազոտությունների և անալիզների իրականացում.

2) հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմում և տրամադրում.

3) ստորերկրյա ջրերի հանքավայրերի լոկալ կամ փոքր տեղամասերում սահմանափակ տեխնածին գործոնների ազդեցությամբ ձևավորվող ստորերկրյա ջրերի ռեժիմի հատուկ դիտողական ցանցի դիտակետերում ջրերի քանակի և որակի ուսումնասիրությունների իրականացում.

4) հիդրոօդերևութաբանական տեղեկատվության տրամադրում և մասնագիտացված հիդրոօդերևութաբանական ծառայությունների մատուցում.

5) մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումներ և համապատասխան տեղեկատվական ծառայությունների մատուցում.

6) աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացում:

6. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

7. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անհատույց օգտագործման իրավունքով ամրացված և սեփականության իրավունքով պատկանող գույքի կազմի, ինչպես նաև պարտավորությունների ճշտման գործընթացը, հաստատել միաձուլման պայմանագիրը և փոխանցման ակտը:

8. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» և «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված և սեփականության իրավունքով պատկանող գույքի կազմի, ինչպես նաև պարտավորությունների ճշտման գործընթացը, հաստատել միաձուլման պայմանագիրը և «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» և «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների փոխանցման ակտերը և սեփականության իրավունքով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող և (կամ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

3) «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարներին`

1) «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության պետական գրանցման պահից` ուժը կորցրած ճանաչել «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու մասին համապատասխան իրավական ակտերը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

i

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում հիդրոօդերևութաբանական գործունեության կառավարումն իրականացնող լիազորված մարմին ճանաչելու մասին» N 552 որոշման 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարությանը» բառերով:

i

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը սահմանելու մասին» N 349-Ն որոշման 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարին» բառերով:

12. Ուժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության համակարգի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1277-Ն որոշումը.

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Անտառների մոնիթորինգի համակարգի ներդրման մասին» N 1152-Ն որոշումը.

i

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու, «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1872-Ն և 2003 թվականի ապրիլի 3-ի N 467-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1329-Ն որոշումը:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 30

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.2020
N 81-Ն
Որոշում