Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱ ...

07.09.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.09.2020  -ից մինչեւ   07.09.2020  -ը:
 

(ուժը կորցնելու է 07.09.2020 թվականից` 27.02.2020 թիվ 231-Ն որոշում)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 փետրվարի 2020 թվականի N 231-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի 50-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցել նախատեսվող արգելքի մասին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման վերահսկողությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է վեց ամիս ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի փետրվարի 27-ի

N 231-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

     Ապրանքի անվանումը                         ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

 

    Վառելափայտ` գերանների, ծղանների,              4401

ճյուղերի, ցախի տրցակների տեսքով

կամ այլ համանման ձևերով

 

    Ասեղնատերև  տեսակներից                        4401 11 000

 

    Սաղարթավոր տեսակներից                         4401 12 000

 

    Անտառանյութեր` չմշակված, կեղևը  կամ           4403

մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ

եզրատաշած կամ չեզրատաշած

 

    Փայտանյութ` տակառագործական, ճեղքած            4404

գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր

և սյուներ` սրածայր, բայց երկայնքով

չսղոցած, անտառանյութեր` կոպիտ տաշած,

բայց չշրջատաշած, չկորացրած և այլ

եղանակով չմշակած, գործիքների և

համանման արտադրատեսակների համար

նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների,

բռնակների արտադրության համար օգտագործվող,

ծեղ և համանման փայտանյութ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.02.2020
N 231-Ն
Որոշում