Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2020 թվականի N 335-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 4 հավելվածի «IV. Սևանի տարածաշրջան» բաժնի 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով.

2) «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հողատարածքը` շուրջ 2,165 հեկտար մակերեսով, հիվանդանոցային երկու մասնաշենքերը 2155,5 քառ. մետր և 1086,2 քառ. մետր մակերես տարածքներով, պահակատան մասնաշենքը` 33,0 քառ. մետր մակերես տարածքով, էլեկտրական ենթակայանի մասնաշենքերը` 52,6 քառ. մետր մակերես տարածքով և դիարանի շենքը` 78,6 քառ. մետր մակերես տարածքով» բառերը փոխարինել «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հողատարածքը` 2,165 հեկտար մակերեսով, նևրոլոգիական բաժանմունքի մասնաշենքը` 3210,19 քառ. մետր մակերես տարածքով, տրավմատոլոգիական բաժանմունքի մասնաշենքը` 3937,3 քառ. մետր մակերես տարածքով, պահակատան մասնաշենքը` 27,0 քառ. մետր մակերես տարածքով, ենթակայանի մասնաշենքը` 42,77 քառ. մետր մակերես տարածքով և դիահերձարանի շենքը` 68,4 քառ. մետր մակերես տարածքով» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 23

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2020
N 335-Ն
Որոշում