Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2020 թվականի N 342-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի դ.11-րդ կետը և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնական դրույքաչափերին լրավճարներ սահմանելու մասին» N 1486-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

i

2) 1-ին կետում «պետական հիմնարկների» բառերը փոխարինել «պետական ոչ առևտրային կազմակերպությունների» բառերով.

i

3) 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 19-ի

N 342-Ն որոշման

 

ԼՐԱՎՃԱՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության պետական ու տարածքային կառավարման մարմինների համակարգի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից աջակցություն ստացող մարզական հասարակական կազմակերպությունների և միությունների մանկապատանեկան մարզադպրոցներում, օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջներում (այսուհետ` կազմակերպություն), Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկների անձնական մարզիչների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում են ամսական լրավճարներ` հետևյալ չափերով`

1) օլիմպիական խաղերի չեմպիոնի անձնական մարզչին` 50 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` 4 տարի ժամկետով.

2) օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 40 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` երկու տարի ժամկետով.

3) օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 30 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

4) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի անձնական մարզչին` 40 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` երկու տարի ժամկետով.

5) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից Եվրոպայի չեմպիոն դարձած մարզիկի անձնական մարզչին` 30 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

6) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

7) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

8) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից երիտասարդների Եվրոպայի չեմպիոն կամ երիտասարդների աշխարհի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 18 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն կամ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

9) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից պատանիների աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն, պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն կամ երիտասարդների Եվրոպայի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 17 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն կամ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

10) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից պատանիների աշխարհի կամ Եվրոպայի առաջնության, պատանեկան օլիմպիական խաղերի մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 15 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

11) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից եվրոպական խաղերի հաղթող դարձած մարզիկի անձնական մարզչին` 30 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

12) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից եվրոպական խաղերի մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

13) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից համաշխարհային ունիվերսիադայի հաղթող դարձած մարզիկի անձնական մարզչին` 30 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

14) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից համաշխարհային ունիվերսիադայի մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով:

2. Կազմակերպության` բացառությամբ մանկապատանեկան մարզադպրոցների`

1) տնօրենի, ուսումնամարզական աշխատանքների գծով նրա տեղակալի, հրահանգիչ-մեթոդիստի և մարզիչ-մանկավարժի ԽՍՀՄ կամ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչում ունենալու դեպքում նրանց համապատասխան պաշտոնային դրույքաչափին տրվում է լրավճար` 15000 դրամ չափով.

2) սպորտի վաստակավոր վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի, սպորտի վարպետի, շախմատի գծով միջազգային սպորտի վարպետի և գրոսմայստերի մարզական կոչում ունեցող մարզիչ-մանկավարժի պաշտոնային դրույքաչափին տրվում է լրավճար` 3000 դրամի չափով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2020
N 342-Ն
Որոշում