Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2020 թվականի N 362-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կարգը հաստատելու մասին» N 744-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 2-րդ կետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.

i

2) 5-րդ կետում`

i

ա. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) եթե անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար ենթարկվել է քրեական պատասխանատվության,»,

բ. վերջին պարբերությունը «նախատեսված» բառից հետո լրացնել «ծանր կամ» բառերով, իսկ «հանցավոր» բառից հետո` «կամ ահաբեկչական» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

i

«10.1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում մշտական աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիությունն ստուգվում է առնվազն 5 տարին մեկ պարբերականությամբ կամ նշված ժամկետից շուտ, եթե լիազոր մարմնում ստացվել են այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կասկածի տակ են դնում վերջիններիս հուսալիությունը: Բացասական եզրակացության դեպքում նշված անձինք զրկվում են անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատելու իրավունքից և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը ենթակա են լուծման օրենքով սահմանված կարգով:».

4) 11-րդ կետում «40» թիվը փոխարինել «50» թվով:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 27

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.2020
N 362-Ն
Որոշում